Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Արտոնագրվել են շոգենավն ու երկտակտ ներքին այրման շարժիչը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Նամիբիա՝ Հերոսների օր, Պապուա Նոր Գվինեա՝ Ապաշխարանքի օր, Աբխազիա՝ Անկախության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Մալազիա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Համերաշխության օր, ԱՄՆ՝ Կանանց իրավահավասարության օր, Իրան՝ Աշխատավորների օր։

ՀԱՅ - ՀԱՅԱՍՏԱՆ

1342 - վախճանվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Ե-ն։

1892 - վախճանվել է գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը:

1915 - Մեծ եղեռնի ժամանակ թուրք ոճրագործների կողմից սպանվել են բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը և բանաստեղծ, գրական և հասարակական գործիչ Դանիել Վարուժանը։

1925 - ծնվել է արձակագիր Գուրգեն Առաքել յանը։

1926 - բացվել է Արզնիի առողջարանը։

1926 - ծնվել է վիրտուոզ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանը։

1935 - ծնվել է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը։

1944 - ծնվել է ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։

1945 - վախճանվել է ավստրիացի գրող և հումանիստ, «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործության հեղինակ Ֆրանց Վերֆելը:

1949 - ծնվել է ամերիկահայ բլ յուզ և ջազ նվագող և երգիչ Լեոն Ռեդբոուն (Տիգրան Կոպալ յան)։

1961 - վախճանվել է թերապևտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։

1977 - վախճանվել է խորհրդահայ միջատաբան Գեդեոն Մարջանյանը։

1994 - գրանցվել է ազգային դոմենը՝ .am-ը։

2010 - ֆիզիկական անձանց արգելվել է «ժամանակավոր ներմուծման» կարգով ավտոմեքենա ներկրել Հայաստան, որով իսկ արգելվել է վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների երկարատև շահագործումը Հայաստանում, որոնք արդեն կազմել էին Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների շուրջ 10 տոկոսը։

2012 - սիրիական Հալեպում ապստամբների և կառավարական ուժերի միջև ընթացող մարտերը տեղափոխվել են հայաբնակ թաղամասեր:

2019 - ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու կասկածանքով։

2021 - ադրբեջանցիների կողմից փակվել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար 16-18 կմ-անոց հատվածը:

2022- ադրբեջանական բանակը մտել է հայերի կողմից լքված Լաչին, Աղավնո և Սոս բնակավայրեր:

ԱՇԽԱՐՀ

55 մ.թ.ա.- տեղի է ունեցել Հուլիոս Կեսարի առաջին ներխուժումը Բրիտանիա։

865 - ծնվել է պարսիկ ալքիմիկ, բժիշկ և փիլիսոփա Ռազեսը։

1382 - մոնղոլական Թոխթամիշ խանը գրավել է Մոսկվան։

1498 - 23-ամյա Միքելանջելոն ստացել է պատվեր՝ ստեղծել արձանային խումբ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի համար։

1666 - վախճանվել է հոլանդացի նկարիչ Ֆրանս Հալսը:

1728 - ծովագնաց Վիտուս Բերինգը հայտնագործել է Ասիայի և Եվրոպայի միջև գտնվող նեղուցը, որը հետագայում ստացել է նրա անունը՝ Բերինգի նեղուց։

1743 - աշխարհում առաջին անգամ Անգլիայում հրատարակվել են բռնցքամարտի կանոնները, որոնք մշակել էր բռնցքամարտիկ Ջեկ Բրոուտոնը։

1743 - ծնվել է ֆրանսիացի քիմիկոս, այրման թթվածնային տեսության հիմնադիր Անտուան Լորան Լավուազիեն:

1768 - անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը սկսել է իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

1789 - Ֆրանսիայում ընդունվել է մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը, որը հիմք է դրել Եվրոպայում բուրժուական իրավունքի ստեղծման։

1791 - ամերիկացի Ջոն Ֆիտչը արտոնագրել է շոգենավը և ցուցադրել այն 4 տարի անց։

1801 - Ֆիլիպ Լեբոնը արտոնագրել է երկտակտ ներքին այրման շարժիչը։

1812 - տեղի է ունեցել Բորոդինոյի ճակատամարտը, որը 1812 թվականի Հայրենական պատերազմի ամենախոշոր ճակատամարտն է ռուսական և ֆրանսիական զորքերի միջև:

1847 - Միացյալ Նահանգներից ներգաղթյալները հիմնել են սևամորթ աֆրիկացիների առաջին անկախ պետությունը՝ Լիբերիան։

1850 - վախճանվել է ֆրանսիացի թագավոր Լուի Ֆիլիպը։

1880 - ծնվել է ծագումով լեհ ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը՝ Գիյոմ Ապոլիները:

1883 - Ճավա և Սումատրա կղզիներում գտնվող Կրակատաու հրաբխից առաջացած ցունամիի զոհ է դարձել 36 հազար մարդ։

1903 - հնէաբան Օտտո Հաուզերը հայտնաբերել է հրաշալի պահպանված կրոմոնոնյան մարդու կմախք։

1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շառլ դը Գոլը մտել է Փարիզ։

1952 - առաջին անգամ իրականացվել է ջրմուղային ջրի ֆտորացում։

1991 -ԽՍՀՄ խորհրդարանի արտահերթ նիստում արգելվել է կոմունիստական կուսակցությունը, ձերբակալվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Լուկյանովը, իսկ ԽՍՀՄ կոմկուսի գործերի կառավարիչ Նիկոլայ Կրյուչկովը, ցած նետվելով պատշգամբից, ինքնասպանություն է գործել։

2008 - Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող հրամանագիր։

2021 - Ղազախստանի Ժամբիլի շրջանի Բայզակ բնակավայրում պայթյուն է տեղի ունեցել ռազմական պահեստում, որի արդյունքում զոհվել է 13 մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»