Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական մենամարտը նոր թափ է ստանում. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Iarex.ru-ն «Բաքուն ստիպված պետք է տարբերակներ գտնի Լաչինի միջանցքի հարցի լուծման համար» վերնագրով հոդվածում գրում է, որ երբ Հայաստանը որոշեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում նախաձեռնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, տեսանելի էր դիվանագիտական որոշակի համադրություն։ Երևանը մի կողմից՝ փորձ արեց Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի մասնակցությամբ ձևավորված բանակցային ձևաչափերից դուրս միջանցքային խնդրի քննարկում կազմակերպել, համախմբել հայկական անկլավի ճակատագրի հարցի միջազգայնացման գործընթացը, մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հարցը նոր մակարդակի հասցնել: Դժվար թե Երևանը ենթադրել է, որ այդ փուլում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հատուկ բանաձև կընդունի։

Ի դեպ, հենց այդ ուղղությամբ էր Երևանը ծուղակ պատրաստում Բաքվի համար, ինչը հետևում է ՀՀ հատուկ հարցերով դեսպան Էդմոն Մարուքյանի նախնական հայտարարությունից։ Նա մի կողմից՝ հասկացրեց, որ «այդ կառույցին դիմելու հետ կապված շատ մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ», մյուս կողմից էլ՝ ասաց, որ «հայկական կողմը վճռական է Լաչինի միջանցքի առնչությամբ Անվտանգության խորհրդի բանաձևի հարցում»: Բայց դա գործնականում անիրագործելի ծրագիր էր, այսինքն՝ առավելագույն ծրագիրն էր։ Ծրագրի իմաստը գոնե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով համաշխարհային հանրության յուրատեսակ փորձարկում անցկացնելն էր Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի հայության խնդրի վերաբերյալ։ Այդ դիրքորոշումները սկզբունքային նշանակություն ունեն, քանի որ դրանք հաշվետու կետեր են այն քաղաքական գնահատականի առնչությամբ, ինչը և դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Հայաստանի և Ադրբեջանի համար։

Նկատենք ևս մեկ կարևոր կետ, որն ընդգծել է դեսպան Մարուքյանը: Նա ասել է, որ Հայաստանին ձեռնտու բանաձևի ընդունման համար «անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի անդամ երկրների առնվազն իննի ձայնը», և «այդ առումով լուրջ աշխատանք է տարվել, և պետք է տարվի»։ Եվ դա «դատարկ փամփուշտով կրակոց» չէր, քանի որ Երևանն իր համար սահմանեց պոտենցիալ եթե ոչ դաշնակից, ապա մարտավարական գործընկերներ՝ միջազգային տարածքում իր խնդիրների հետագա առաջխաղացման գործում։ Դա դիվանագիտական նոր հնարք էր: Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից առաջ ուժերի դասավորվածությունը հետևյալն էր. մասնակցած 15 երկրները 5 մշտական և 10 ոչ մշտական անդամներն էին։

Անվտանգության մշտական անդամի մեկ «ոչ» ձայնը բավական է, որպեսզի փաստաթուղթը չընդունվի։ Հետևաբար, խաղադրույք էր դրվել հենց դրա վրա։ ՄԱԿ-ի ոչ մշտական անդամների ընտրությունը բավականին հաջող էր Հայաստանի համար. Շվեյցարիան, Մալթան, Ճապոնիան, Գաբոնը և Արաբական Միացյալ Էմիրությունները կարող էին միանշանակ հայանպաստ դիրք գրավել։ Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրները, համենայն դեպս, չէին կարող դեմ լինել ինչ-որ որոշման ընդունմանը։ Բաքուն իրականում ուներ մեկ դաշնակից՝ Ալբանիան։ Արդյունքում տեղի ունեցավ այն, ինչի մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո կատարված աշխատանքի մասին։

Նախ՝ միջազգային ամենաբարձր ատյանում հաստատվեց Լաչինի միջանցքի շրջափակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը։

Երկրորդ հերթին՝ անկախ փաստարկներից ու որոշ նրբերանգներից, Ադրբեջանին արվել է կոլեկտիվ կոչ՝ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ինչն այդ հարցի իրական միջազգայնացման նշան է։

Երրորդ հերթին՝ Երևանը, առանց հենվելու միայն Մոսկվայի ջանքերի վրա, համաշխարհային հանրությանը մոտեցրել է խնդիրների լուծման միջազգային մեխանիզմներ ստեղծելու գաղափարին։

Եվ չորրորդ հերթին՝ հիմա դեռ քչերն են կասկածում, որ իրականում Հայաստանը գործը տանում է այնպես, որ փոխի խաղաղության համաձայնագրի շուրջ Ադրբեջանի հետ երկխոսության ողջ բանակցային օրակարգը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա, չգիտես ինչու, «հաղթանակ է տոնում»՝ մատնանշելով այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումից հետո համապատասխան բանաձև չի ընդունել։ Բաքուն պնդում է, որ իբր եղել է նույնիսկ Հայաստանի կողմից ներկայացված նման փաստաթղթի նախագիծ, բայց մեր դիվանագիտական աղբյուրները չեն հաստատում այդ փաստը։ Այլ բան է, որ Ռուսաստանը, հասկանալով և վերահսկելով այդ ուղղությամբ ընթացող քաղաքական և դիվանագիտական գործընթացները, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ի սկզբանե շահագրգռված չէր «Լաչինի միջանցքի հարցը» ՄԱԿ-ի «պոլիտբյուրոյում» քննարկման դնելու հարցում: Նա դեռևս պահպանում է այն հույսը, որ խնդիրները կլուծվեն եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությամբ։ Ուստի, պատահական չէ, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլ յանսկին իր գործընկերներին ուղղորդեց խնդրի տեխնիկական լուծումների ուղղությամբ, հակամարտող կողմերին առաջարկեց փոխզիջում, որը նախատեսում է Աղդամից զուգահեռ ճանապարհի բացում՝ Լեռնային Ղարաբաղ «ոչ ռազմական բեռների և քաղաքացիական անձանց» տեղափոխման համար։

Ի վերջո, Բաքվի և Երևանի ղեկավարների միջև մոսկովյան ձևաչափով երկխոսության շուտափույթ մեկնարկի մոտակա հեռանկար չկա, քանի որ բոլոր ցուցիչներով երևում է, որ իրավիճակը զրոյացվել է։ Ստեփանակերտն է պատրաստվում մտնել «խաղի» մեջ ու առաջ քաշել սեփական պայմանները, որից հետո Հայաստանը այդ հարցը կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական մենամարտը նոր թափ է ստանում: Երևանը ներկայումս ավելի բարդ է գործում, և Բաքուն, այսպես թե այնպես, ստիպված է լինելու լուծումներ փնտրել Լաչինի միջանցքի հարցով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team