«Հաղթանակ» կուսակցությունը և ես հրավիրում ենք միասին զրուցելու Երևանի ներկայի և ապագայի խնդիրների մասին. Վիկտոր Մնացականյան
БЛОГՎիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԵՐԵՎԱՆԸ՝ ՔՈ ԴԵՄՔՈՎ
Սիրելի՛ աջափնյակցիներ,
«Հաղթանակ» կուսակցությունը և նրա նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը հրավիրում են միասին զրուցելու մեր և ձեր պատկերացրած #ՄարդամոտՔաղաք Երևանի ներկայի և ապագայի խնդիրների, դրանց լուծմանն ուղղված՝ կուսակցության պրոգրեսիվ ծրագրի՝ «Վիկտորի պլան»-ի շուրջ, ինչպես նաև համագործակցելու պատրաստակամությամբ լսելու ձեզ։
Սա մեր առաջին պաշտոնական հանդիպումն է լինելու Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընդառաջ։ Հուսով ենք, որ այն արդյունավետ շարունակություն կունենա։
ԿՀԱՆԴԻՊԵՆՔ
Օգոստոսի 23-ին
19:00-ին
Աջափնյակի գեղագիտական կենտրոնում՝ Նորաշեն 2, 23/13։
ԵՐԵՎԱՆՑԻՆ պե՛տք է ՄԱՍՆԱԿԻՑ լինի ՔԱՂԱՔԻ խնդիրների լուծմանը
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



