Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Սեպտեմբերից հանրակրթական նոր չափորոշիչը ներդնելու են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոր ուսումնական տարվանից հանրակրթական նոր չափորոշիչը ներդրվելու են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Կառույցի տարածած հաղորդագրությունում նշված է․

«Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ տեղի է ունեցել արտագնա աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցեր։

Երկօրյա խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության, ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության ոլորտի պատասխանատուները, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներ։

Ներկայացնելով հանրակրթության նոր չափորոշչի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքները՝ նախարարի տեղեկալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում՝ թեև նախապես պլանավորված էր, որ ներդրվելու է այս տարվանից։

Ըստ փոխնախարարի՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հայտարարվել էին դասագրքերի ստեղծման մրցույթներ, որոնք արդեն ամփոփվել են։ Մասնավորապես՝ 10-րդ դասարանի համար անհրաժեշտ  դասագքրքերից մոտ տասը բացակայում են, քանի որ դրանց մի մասի համար հայտեր չեն ներկայացվել, իսկ որոշ դեպքերում ներկայացված հայտերը փորձագիտական դրական եզարակացություն չստանալու պատճառով չեն երաշխավորվել։

Ինչ վերաբերում է մյուս դասարաններին (2-րդ, 5-րդ, 7-րդ),  ապա դրանց համար դասագրքերի հիմնական մասն արդեն երաշխավորվել է։

«Ինչպես գիտեք, դասագրքերի ստեղծման և հրատարակման գործընթացներն առանձնացված են, և բոլոր այն դասագրքերը, որոնց մրցույթներն արդեն կայացել են, ներկայացվել են հրատարակման։ Այն առարկաները, որոնց համար նոր դասագրքեր դեռևս չկան, կդասավանդվեն ուսումնական նյութերով»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ նախորդ երկու-երեք տարիներին, երբ Տավուշում փորձարկվում էր նոր չափորոշիչը, ուսումնական նյութերն արդեն մշակվել էին։

Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են ուսուցիչների վերապատրաստումներ, սակայն այս ուղղությամբ դեռևս կա հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն։ Այդ նպատակով առանձնացվել են մենթոր դպրոցներ, որոնք հանդես են գալու որպես աջակցություն ցուցաբերող կենտրոններ։

«Առնավազն առաջիկա մի քանի տարում մենք չափորոշչի ներդրման գործընթացում ենք գտնվելու։ Հաջորդ տարի հանրակրթության պետական չափորոշիչը կներդրվի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում, իսկ հաջորդաբար արդեն մնացած դասարրաններում։ Հաշվի առնելով Տավուշի մարզում չափորոշչի ներդրման փորձը՝ ակնկալում ենք ունենալ դրական արդյունք, որի համար պատասխանատու և հետևողական աշխատանք պետք է կատարենք։ Հատկապես փորձարկվող դասարանները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում․ ուսուցիչը և աշակերտը պետք է անընդհատ զգան, որ պետության ուշադրության կենտրոնում են»,- նշել է նախարարի տեղակալը։

Նշվել է, որ չափորոշչի ներդրմանը զուգահեռ փոփոխություններ կլինեն դասարանների կոմպլեկտավորման, ուսուցիչների դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման համակարգերում։ Այդ փոփոխությունները կիրառելի են միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների սովորողների և ուսուցիչների համար, որտեղ ներդրվում է նոր չափորոշիչը։ Մասնավորապես՝ 2-րդ դասարանում ուսուցչի դրույքային ծանրաբեռնվածությունը կհաշվարկվի շաբաթական 18, իսկ 5-րդ և 7-րդ դասարաններում՝ 20 ժամ ծանրաբեռնվածությամբ։ Մյուս դասարաններում կշարունակի գործել շաբաթական 22 ժամ ծանրաբեռնվածության մոդելը, որը կփոփոխվի առաջիկա տարիներին՝ չափորոշչի ներդրմանը զուգահեռ։

Արդեն հաստատվել են համապատասխան կարգերը, ըստ որի՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները, ինչպես նաև հանրապետության բոլոր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան  հավելավճար։ Պարզաբանելով խնդիրը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ դպրոցները պետք է ուսուցիչների տվյալները ներբեռնեն ԿՏԱԿ-ի կողմից սպասարկվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգ։ Ներկաները հարց են բարձրացրել՝ ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների համար սահմանված 25 տոկոս հավելավճարը արդյոք տարածվու՞մ է համատեղությամբ աշխատող մանկավարժների վրա։ Այս առնչությամբ պարզաբանվել է, որ համատեղությամբ աշխատելու դեպքում ևս հավելավճարը կիրառելի է։  

ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացման նպատակով մշակված բովանդակային նյութերն ու գործիքները, որոնք պետք է կիրառվեն դպրոցների կողմից չափորոշչի տեղայնացման ընթացքում։

Հանրակրթության վարչության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը ներկայացրել է իրավական ակտերում կատարված փոփոխությունները։

ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը ներկայացրել է ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանն առնչվող պարզաբանումներ։

Այս համատեքստում քննարկվել են համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող խնդիրները․ նշվել է, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև տնօրենի ընտրության կարգում նախատեսվող փոփոխություններին, որի նախագիծն այժմ շրջանառվում է։

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը ներկայացրել է ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը վերաբերող՝ խորհրդակցության օրակարգային մյուս հարցերը, այդ թվում՝ ատեստավորման և որակավորման տարակարգի, նախադպրոցական կրթության ոլորտի փոփոխությունների մասին և այլն»։

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»