Իմ տղեն դիրք լքող չի․ գերեվարվածի մայր
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի զինված ուժերի կողմից երեկ՝ օգոստոսի 16-ին, գերեվարված վարժական հավաքի մասնակից 40-ամյա Գագիկ Ոսկանյանը Երևանի բնակիչ է, ամուսնացած չէ։
Oragir.News-ն այսօր զրուցել է գերեվարված պահեստազորայինի մոր՝ Աշխեն Ավետիսյանի հետ, վերջինս մանրամասներ է հայտնել կատարվածից։
«Համացանցից իմացանք դեպքի մասին, հետո կարդացինք, որ տղաս վիրավոր է, ոտքին են խփել։ Իմ երեխուն դիրքից են տարել, ոչ թե նա է ինքնակամ լքել դիրքը։ Մեկ ասում են՝ գնացել է զուգարան, այնտեղից են տարել, մեկ ասում են՝ լքել է, բայց իմ երեխուն պոստից են տարել, որովհետև անտերություն է, ո՛չ ղեկավար ունենք, ո՛չ հրամանատար»,- նշեց նա։
Գերեվարված Գագիկի մայրը պատմեց, որ զինկոմիսարիատից թուղթ են ստացել, որ որդին օգոստոսի 3-ին պետք է վարժական հավաքների մեկնի։
«Օգոստոսի 3-ին գնացել է, 5 օր անցավ, եկավ, լողացավ, ասաց՝ մեզ տանում են Ջերմուկ ու գնաց։ Սկզբում գնացել են Արարատ, այնտեղից էլ քշել են Ջերմուկի սարերը, որտեղ լիքը թուրքեր են, նրանք Ջերմուկի բարձունքները գրավել են, իրենց «տունն» է»,- պատմեց տիկին Աշխենը։
Նրան զայրացրել է այն հանգամանը, որ տղան պատրաստակամ մեկնել է հավաքների, սակայն այսօր ՊՆ-ն կատարվածը ներկայացնում է որպես դասալքություն․
«Իմ անունից ասեք, որ իմ տղան դասալիք չէ, իմ տղան դիրք լքող չէ, տղայիս դիրքից են տարել։ Սկզբում գրեցին՝ դիրքը լքել է, հետո փոխեցին՝ իբր անհայտ հանգամանքներում, հետո էլ՝ կարող է դատեն»։
Տիկնոջ խոսքով՝ մինչ այս պահը ոչ մի պաշտոնյա չի այցելել իրենց։
Ավելին՝ այստեղ




















































