Իսրայելում ցույց է տեղի ունեցել Լաչինի միջանցքի և Արցախի ապաշրջափակման հարցով (տեսանյութ, լուսանկարներ)
ПОЛИТИКАՀրեա մտավորականության և Իսրայելի հայերի ներկայացուցիչները առավոտյան ժամը 11-ին հավաքվել են Երուսաղեմում՝ ԱԳՆ շենքի մոտ՝ Իսրայելի հանրապետության, արտգործնախարար Էլի Կոենի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Լաչինի միջանցքի և Արցախում 120 հազար մարդու շրջափակման խնդրի վրա։
Հայաստանի և Արցախի դրոշներով մոտ 30 հոգի բարձրախոսով վանկարկել են «Կանխել նոր ցեղասպանությունը», «Բացել Լաչինի միջանցքը» կարգախոսները։ Ակտիվիստները ելույթ են ունեցել եբրայերեն, ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով։
Հանրահավաքի ընթացքում 3 ավտոմեքենաներով նրանց են մոտեցել Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչները, որոնք մի քանի հարց են տվել, լուսանկարվել և աջակցել հանրահավաքի մասնակիցներին։
Ցույցը տևել է մոտ մեկ ժամ։

1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



