Արդյունավետ և ոչ թանկարժեք միջոց՝ վաննայի վրայի բորբոսից ազատվելու համար (լուսանկար)
ФОТО
Blog.1in.am-ը գրում է.
Շատերին է ծանոթ վաննայի վրա բորբոս առաջանալու խնդիրը: Դրանից շատ դժվար է ազատվել, հատկապես առանց արտաքին շերտին վնաս հասցնելու:
Եթե դուք ցանկանում եք ազատվել բորբոսից, առանց հատուկ ջանքեր գործադրելու, ապա փորձեք այս հրաշք միջոցը:
Ինչպե՞ս ազատվել բորբոսից
Ձեզ պետք կգան
- Բամբակ
- Սպիտակեցնող միջոց
- Բորբոս
1 Ահա և այն բորբոսը, որը պետք է հեռացնենք: Համաձայնեք, որ շատ տհաճ տեսք ունի: Պետք է ինչ-որ բան ձեռնարկել:
2 Վերցրեք բամբակը, բաժանեք մի քանի մասերի, թաթախեք այն սպիտակեցնող հեղուկի մեջ և դրեք բորբոսի վրա: Մի փոքր սեղմեք, և թողեք այդպես մեկ գիշեր:
3 Ահա այսպիսի տեսք կունենա լոգարանը հաջորդ օրը: Բորբոսի մնացորդները հեռացնելու համար՝ օգտագործեք սպիտակեցնող հեղուկով թրջած բամբակի մի կտոր և ատամի խոզանակ:
Ձեր լոգարանը նոր տեսք կստանա:
Եթե դուք ցանկանում եք կանխել բորբոսի առաջացումը՝ հաճախ օդափոխեք լոգասենյակը և սրբիչները չորացրեք պատշգամբում:




















































