Ալեքսան Հարությունյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Չիլիում
ПОЛИТИКАՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 12-ի հրամանագրով` Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



