Պեմզաշենի գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանը հացադուլ է սկսել
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արկադի Բարսեղյանը, ով մեղադրվում է Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով, օգոստոսի 4-ից հացադուլ է սկսել, այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վլադիմիր Մինասյանը․
«Պահանջն է բազմակողմանի օբյեկտիվ քննություն, ինչը ներկայիս քննչական մարմինը չի իրականացնում։
Պահանջ է ներկայացվում, որ այլ ստորաբաժանման հանձնենք գործի քննությունը կամ Ազգային Անվտանգությանը կամ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչականին»,-նշեց նա։
Մեր զրուցակցի խոսքով` գործը դեռևս ընթացքի մեջ է։ Նա ասաց, որ տասը ամիս է՝ քննություն են կատարում, բայց ոչ մի ապացույց այդ մարդու վերաբերյալ չկա գործի մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։
Ավելին՝ այստեղ




















































