Անհայտ անձիք, փաստորեն, կարող են անարգել մոտենալ Երևանը սնուցող ջրագծին և վնասել այն․ Մանե Թանդիլյան
ПОЛИТИКА«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Անհայտ անձինք, փաստորեն, կարող են անարգել մոտենալ Երևանի մի զգալի հատվածին սնուցող ջրագծին և վնասել այն։ Նույն հաջողությամբ այդ անհայտ անձինք կարող են վնասել հոսանքի լարերը, գազատարները, ինտերնետ մալուխներ և նման կենսական նշանակության ենթակառուցվածքներ։
Չնայած, եթե քաղաքային այս իշխանությունները չեն կարողանում վերահսկել շինարարության, բարեկարգման, ճանապարհաշինության, առողջապահության և մյուս բոլոր ոլորտների ամենատարրական գործընթացները, զարմանալի կլիներ, որ նրանք ի վիճակի լինեին ապահովել մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները։
Սա հերթական անգամ խոսում է միայն ու միայն այն մասին, որ Երևանի գործող իշխանությունը կիլոմետրերով հեռու է քաղաքային կառավարումից։ Ավելին, նրանք ոչ միայն ունակ չեն կառավարելու, այլև կառավարման ղեկին լինելով՝ իրենք իսկ արդեն լուրջ վտանգ են ներկայացնում։
Քաղաքային իշխանության անգրագետ, անպատասխանատու և փնթի կառավարման հետևանքով երևանցին ամեն օր նոր խնդրի է բախվում: +40 և ավելի ջերմաստիճանի պայմաններում մարդիկ օրերով ջուր չունեն ու պատճառը այն անվերահսկելի քաոսն է, որը ստեղծել են այս իշխանություններն իրենց շինարարատենչ ագահությամբ:
Քաղաքային կառավարիչների անկարողությունը լրջագույն սպառնալիք է դարձել մեր անվտանգությանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



