Դիվանագիտությունը միամտություն, առավել ևս, ապուշություն չի ներում. Դավիթ Բաբայան
ВИДЕОՕգոստոսի 1-ին Բրատիսլավայում Արևմուտքի միջնորդությամբ պետք է կայանար Ստեփանակերտ-Բաքու հանդիպումը, որն արդեն երկրորդ անգամ ձախողվել է, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է։ ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Alpha News-ի հետ զրույցում նշել է, որ թեև մանրամասներից տեղյակ չէ, սակայն վստահ է, որ Բաքուն ցանկանում է բանակցել ինտեգրացիայի՝ փաստացի Արցախի գաղութացման, Արցախը համակենտրոնացման ճամբարի վերածելու շուրջ, ինչը բանակցություն անվանել հնարավոր չէ:
Հայտնի է, որ Ադրբեջանի հետ երկխոսությանը պետք է մասնակցեր նաև Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը: Շահարկումների դաշտ չմտնելու համար Բաբայանը կարծիք չի հայտնում դրա վերաբերյալ:
«Մենք երբեք դեմ չենք եղել բանակցություններին, բայց բանակցությունները չեն վարվում զուտ բանակցությունների համար: Գնում ես, որ առաջընթաց ունենաս: Այս պարագայում Ադրբեջանը, բնական է, որ այլ օրակարգ ունի, մենք՝ այլ: Ես ավելի քան համոզված եմ, որ մեր ուզած ձևաչափով Ադրբեջանը երբեք չի բանակցելու և նա ամեն ինչ տանելու է դեպի ներադրբեջանական երկխոսության»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա՝ կան դեպքեր, երբ ավելի լավ է՝ չբանակցես, քան բանակցես, քանի որ Ադրբեջանը խոսում է, այսպես կոչվա,ծ ինտեգրացիայից, որը փաստորեն, Արցախի գաղութացումն է, խոսում է Արցախը համակնետրոնացման ճամբարի վերածելուց, Բաբայանի համոզմամբ, բնականաբար, բանակցությունները պետք է տապալվեն:
Նյութի շարունակությունը՝ այստեղ




















































