Ереван, 16.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Խնդիր­նե­րի լեռ. ին­չի՞ կհան­գեց­նի Ղա­րա­բա­ղի շուրջ նոր սրա­ցու­մը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

iz.ru-ն «Խնդիրների լեռ. ինչի՞ կհանգեցնի Ղարաբաղի շուրջ նոր սրացումը» վերնագրով հոդվածում գրում է, որ անցած տարվա դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է։ Սկզբից ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստներն» էին փակել Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որը կապում է չճանաչված հանրապետությունը Հայաստանի հետ. Ղարաբաղում ներդրվեցին սննդի կտրոններ, անհետացան որոշ դեղեր, եղան գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ, ինտերնետ հասանելիության հետ կապված խնդիրներ, իսկ ապրիլից Ադրբեջանը պաշտոնապես անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհին՝ տեղակայվեցին ոստիկաններ և սահմանապահներ։ Հունիսից Բաքուն անցել է ամբողջական շրջափակման՝ դադարել են ճանապարհով անցնել անգամ խաղաղապահներն ու Կարմիր խաչի աշխատակիցները, որոնք մինչ այդ կարող էին մարդասիրական պաշարներ տեղափոխել:

Իրավիճակը չճանաչված հանրապետությունում դարձել է կրիտիկական: Կտրոններով տրվող ապրանքների քանակը նվազել է, դրանցից շատերը անհետացել են խանութների դարակներից։ Սոցցանցերում գրում են քաղցած մարդկանց ուշագնացության դեպքերի մասին։ Դադարեցվել է բենզինի վաճառքը, չի գործում ոչ մի հասարակական տրանսպորտ, լինում են խմելու ջրի մատակարարման ընդհատումներ, հասունանում է սանիտարական ճգնաժամը, քանի որ վառելիքի պակասի պատճառով գնալով դժվարանում է աղբահանություն իրականացնելը, արտադրական և սպասարկման ոլորտների ձեռնարկությունների մեծ մասը փակվել է: Կա դեղորայքի դեֆիցիտ, խնդիր, որը սրվել է վերջին շաբաթներին, բժիշկները հետաձգում են պլանավորված բոլոր վիրահատությունները՝ թանկարժեք դեղամիջոցները ծախսելով միայն շտապ միջամտությունների վրա։

Ղարաբաղում տիրող իրավիճակը բազմիցս է հայտնվել միջազգային դիտորդների ուշադրության կենտրոնում։ Միևնույն ժամանակ, այդ հարցում ռուս և արևմտյան դիվանագետները վերջին ժամանակներում իրենց համար անսովոր միաձայնություն են ցուցաբերում։ Այսպիսով, ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել կատարել 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագիրը և ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Այդ մասին է խոսել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Հայաստանը աջակցություն է ստացել նաև Արդարադատության միջազգային դատարանում, որը Բաքվից պահանջել է ապահովել Լաչինի ճանապարհով ազատ տեղաշարժը։ Ադրբեջանում պատասխանում են, որ նման հայտարարություններն ու որոշումները հիմնված են «հայկական քարոզչության ու քաղաքական մանիպուլ յացիաների վրա»։

Բաքուն կարծում է, որ ինքը բոլոր իրավունքներն ունի վերահսկել իր սահմանները և ապահովել իր անվտանգությունը։ «Արմատապես սխալ է աչք փակել Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի թերի դուրսբերման, Ադրբեջանի տարածք զինամթերքի և ականների մատակարարման, Հայաստանի կողմից Ադրբեջանի բնական ռեսուրսների արտահանման վրա», - ասվում է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: Միաժամանակ Բաքուն ընդգծում է, որ ադրբեջանական Աղդամ քաղաքով անցնող ճանապարհը կարող է օգտագործվել Ղարաբաղի տարածքը մատակարարելու համար։ Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակված է, ուստի անգամ տեսականորեն հայկական բեռնատարները չեն կարող օգտվել նման երթուղուց։ Ադրբեջանցի պաշտոնյաները մանրամասներ չեն հայտնում, սակայն Բաքվի լրատվամիջոցները նկարագրել են հնարավոր սխեման։ Հրապարակումներից մեկի համաձայն, հայկական կողմը պետք է ապրանքներ գնի Ադրբեջանում և վճարի Աղդամով դրանց առաքման համար։

«Կարևոր է հաշվի առնել այն, որ խոսքը մարդասիրական օգնության սահմանափակ ծավալների մասին է։ Բայց որպեսզի կարողանան ձեռք բերել կենսական նշանակություն ունեցող ապրանքներ՝ վառելանյութ, էլեկտրաէներգիա և բնական գազ, Ղարաբաղի հայերը պետք է անմիջականորեն դիմեն Ադրբեջանի պաշտոնական կառույցներին։ Այսինքն, այդ մարդիկ պետք է սկսեն անջատողական ռեժիմի վերացման գործընթացը անօրինական զինված խմբավորումների հետ միասին և համաձայնեն ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը»,- ասվում է հոդվածում։ Ադրբեջանական փորձագիտական շրջանակները քննարկում են նաև Ղարաբաղը զինաթափելու որոշակի գործողության հեռանկարները։ Այսպես, ըստ քաղաքագետ Ֆարհադ Մամեդովի, իրավիճակը «նոր փուլ կանցնի» օգոստոսին կամ սեպտեմբերին։

«Թերևս օգոստոսին սկսվի Ղարաբաղի վերաինտեգրման հաջորդ փուլ ը։ Մենք ձգտում ենք, որ Հայաստանը դուրս բերի իր զորքերը և զենքերը, Հայաստանի ղեկավարությունից է կախված այն, թե ինչպիսին կլինի այդ գործընթացը՝ կառուցողական, թե ոչ»,- նշել է նա։ ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովը iz.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ ռազմաքաղաքական սրացում կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ «Ադրբեջանը կարծում է, որ հաղթել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում և կարող է ուժի դիրքերից հանդես գալ։ Բաքուն պատրաստ չէ քննարկել Ղարաբաղի որևէ կարգավիճակ, նրանք պահանջում են, որ հանրապետության բոլոր բնակիչները ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն»,- ընդգծել է փորձագետը։

Նա հավելել է, որ մարդասիրական շարասյուն ուղարկելը Հայաստանի իշխանությունների հուսահատ փորձն է ներկա իրավիճակի վրա միջազգային միջնորդների լրացուցիչ ուշադրությունը հրավիրելու համար։ Հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանն էլ կարծում է, որ Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ է ստեղծում իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ «Բաքուն տասնամյակներ շարունակ հայ բնակչության դեհումանիզացիայի արշավ է վարում, ուստի հիմա նրանք որևէ խղճի խայթ չեն զգում։ Նրանք Ղարաբաղում խաղաղ բնակիչներին համարում են օրինական թիրախ։ Չեմ բացառում, որ հնարավոր է նաև ինչ-որ զինված սրացում։ Հայտնի է, որ Ադրբեջանը բավական մեծաթիվ զինված ուժեր է կենտրոնացրել Ղարաբաղի պարագծով»,- նշել է նա։

Իսկ ահա ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը հույս ունի, որ հնարավոր է խուսափել նոր սրացումից: «Հայաստանը համաձայնել է Բաքվի հիմնական պահանջին և ճանաչել է Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս։ Բացի այդ, մենք տեսնում ենք ռուս և արևմտյան դիվանագետների ակտիվ ջանքերը, որոնք ձգտում են կանխել բռնության բռնկումը։ Կարծում եմ, որ կողմերը կկարողանան որոշակի փոխզիջումային պայմանավորվածությունների գալ»,- ասել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозицию