Ադրբեջանն իր գործողություններով ապացուցում է, որ նպատակ չունի Արցախում խաղաղության հաստատման. Ռուբեն Վարդանյան
БЛОГ«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Ավելի քան յոթ ամիս շարունակվող բլոկադայի ընթացքում Ադրբեջանը իր գործողություններով ապացուցում է, որ նպատակ չունի Արցախում խաղաղության հաստատման: Հակառակը ամեն ինչ անում է, որպեսզի հայերը հնարավորություն չունենան արժանապատիվ ու խաղաղ ապրել իրենց հայրենիքում: Արդեն ավելի քան մեկ ամիս է Ադրբեջանը թույլ չի տալիս ո՛չ խաղաղապահներին, ո՛չ Կարմիր Խաչին առաջին անհրաժեշտության ապրանքներ ներմուծել Արցախ: Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ: Շատ կարևոր է, որ միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ աճի, որովհետև դա հնարավորություն կտա կանխել Ադրբեջանի վարած էթնիկ զտման ու բռնի տեղահանման քաղաքականությունն Արցախում:
Միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն 30 000 երեխաների, 20 000 տարեցների, բազմաթիվ հղի կանանց շրջանում խորացող հոգեբանական ու բարոյական լուրջ խնդիրները կանխելուն: Այս բլոկադան միայն հումանիտար չէ, այն զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական ու պատմական հիմքեր ունի, որոնց անտեսումը որևէ կերպ չի նպաստելու արցախյան բարդ հակամարտության լուծմանը:
Անկախ Ադրբեջանի վարած գործողություններից մենք հաստատակամ ենք մեր հողում ազատ ու արժանապատիվ կյանք կառուցելու նպատակի մեջ և մենք այդ նպատակից չենք հրաժարվելու:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



