Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Անշարժ գույքի առաջնային շուկան կպասիվանա, ինչը շղթայական էֆեկտ է ունենալու»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշները հաշվի առնելով՝ անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ շուկայում 2022-ի համեմատ ցուցանիշները մի փոքր ցածր են։

«Եթե համեմատում ենք նախորդ տարվա հետ, ցուցանիշները տարբեր են, քանի որ նախորդ տարի շուկան շատ ակտիվ է եղել՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ Բայց վերջին 5-6 տարվա կտրվածքով յուրաքանչյուր տարի մեզ մոտ թե՛ գների, թե՛ գործարքների աճ է գրանցվել, ուղղակի նախորդ տարին տարբերվում էր։ Եթե այս տարվա ակտիվությունը համեմատենք ոչ թե նախորդ, այլ 2021-ի հետ, կարող ենք ասել, որ այդ առումով ամեն ինչ անշարժ գույքի շուկայում նորմալ հունով է ընթանում։ Բայց եթե նախորդ տարվա հետ համեմատենք, ցուցանիշները մի քիչ ցածր են։ Դա նաև կախված է նրանից, թե որ շուկան ենք համեմատում։ Այսինքն, պետք է տարբերակենք վարձակալության շուկան, երկրորդային շուկան՝ հին շենքերը, որոնք արդեն շահագործման են հանձնված, և առաջնային շուկան, երբ կառուցապատողները կառուցում ու վաճառում են»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ նախորդ տարի շատ ակտիվ էր վարձակալության շուկան, քանի որ մարդկային աննախադեպ քանակի հոսք եղավ։ «Երկրորդային շուկան ևս ակտիվ էր, քանի որ եկողներից շատերն ազգությամբ հայեր էին։ Նրանք սկսեցին միանգամից տուն ձեռք բերել, որովհետև վարձակալության շուկայում գները բավականին բարձրացել էին։ Շատերը, տեսնելով, որ վարձակալության գները բարձր են, որ բնակարան ձեռք բերելն ու վարձակալության հանձնելն ավելի եկամտաբեր է, սկսեցին բնակարան գնել։ Մի կարևոր հանգամանք էլ կար՝ տարադրամի տատանումները։ Նրանք, ովքեր խնայողություն ունեին, անշարժ գույք դարձրեցին, որ հետագայում միջոցների արժեզրկման խնդրի առջև չկանգնեն։ Այս գործոններով պայմանավորված՝ նախորդ տարի վարձակալության շուկայի աննախադեպ պահանջարկ ունեինք, բարձր էին նաև երկրորդային շուկայի վաճառքների ցուցանիշները։ Այս ֆոնին նշված երկու շուկաներում էլ գները բարձրացան, իսկ առաջնային շուկան կայուն տեմպով առաջ է գնում։ Անգամ նոր նախագծեր են ավելանում, և ոչ ոք դեռ վաճառքի պակասի խնդիր չունի»,-ընդգծեց նա։

Հիմա առաջնային շուկայում ունենք մի իրավիճակ, որ Երևան քաղաքում մեկուկես տարի հետո այլևս հնարավոր չի լինի եկամտահարկի վերադարձի ծրագրով բնակարան ձեռք բերել, իսկ որոշ համայնքներում ծրագիրն արդեն դուրս է եկել։ «Առաջիկա մեկուկես տարվա ընթացքում առաջնային շուկայում այդ ակտիվությունը դեռ կունենանք։ Առաջնային շուկայում մի փոքր գնաճ կա, բայց այն մեծ չէ՝ համեմատած անցած կամ նախանցած տարիների հետ։ Իսկ եթե համեմատում ենք երկրորդային շուկայում առկա գնաճի տոկոսի հետ, առաջնայինում գնաճը շատ քիչ է, քանի որ առաջնային շուկայում շատ մեծ մրցակցություն կա։ Բազմաթիվ գործարարներ տարբեր նախագծերով կառուցապատումներ են սկսել։ Այդ շուկայում գները ոչ ոք այդքան կտրուկ չի թանկացնում, քանի որ մրցակցությունից դուրս կգա։ Առաջնային շուկան իր բնականոն հունով առաջ է գնում։ Երկրորդային շուկայում անցած տարվա համեմատ գործարքների քանակը նվազել է, վարձակալության շուկայում՝ ևս։ Վարձակալության շուկայում գներն անցած տարվա բարձրացած գների համեմատ բավականին նվազել են»,-ասաց մեր զրուցակիցը։

Անդրանիկ Հարությունովն առաջնային շուկայում ակտիվության նվազում է կանխատեսում։ «Հիմա բանկերը միջինը 12, 14, 14,5 կամ 15 տոկոսով են հիփոթեք տալիս, ինչը բարձր է։ Եկամտահարկի վերադարձի ծրագրով գրեթե անտոկոս հիփոթեք էր ստացվում, ինչն առաջնային շուկայում այդքան շենքերի կառուցման հիմնական խթանն էր։ Այդ օրենքն էր պահանջարկ բերել, երբ այն դուրս գա, առաջնային շուկայում ակտիվությունը նվազելու է։ Աստիճանաբար այն դուրս է գալու նաև Երևանին մոտ մարզերից։ Հիմա կառուցապատումներ են նախագծվում, որ այդ օրենքով մարդիկ քաղաքին մոտ բնակարաններ կարողանան ձեռք բերել։

Ընդհանուր առմամբ, եթե ինչ-որ մի նոր օրենք չլինի, առաջնային շուկան կպասիվանա, ինչը շղթայական էֆեկտ է ունենալու։ Մարդիկ հիմա բավականին մեծ ներդրումներ են անում, կառուցապատումներ են սկսում։ Յուրաքանչյուր նախագծի ընդհանուր բյուջեն շուրջ 5 կամ 10 մլրդ դրամից է սկսվում ու հասնում մինչև 200, 300, 400 մլն դրամի։ Նման նախագծեր էլ չեն լինի, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա։ Եթե ինչ-որ մեկը շենք է կառուցում, գումար են աշխատում և՛ բետոն արտադրող ընկերությունները, և՛ ճարտարապետները, դիզայներները, կահույքագործները, անշարժ գույքի գործակալությունները, մարքեթինգային ընկերությունները։ Այսինքն, մի շենքից մի քանի ուղղությամբ գումար է գնում ու պտտվում տնտեսության մեջ։ Երբ նման նախագծեր էլ չլինեն, բացասական մեծ ազդեցություն կունենա տնտեսության վրա»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay