Փաշինյանը հիստերիա սկսեց ու ասաց այն, ինչ իրականում մտածում է արցախահայերի մասին. Արցախի պատգամավոր
ИНТЕРВЬЮԱրցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը չէր էլ սպասում, որ Հայաստանի վարչապետը նախօրեին տեղի ունեցած ասուլիսին կպատասխանի իր հարցին:
«Դա ցինիկ պատասխան էր, որովհետեւ Հայաստանում կա ղեկավար, ով տառապում է աստղային հիվանդությամբ ու համարում է, որ Հայաստանի պետական բյուջեն իր գրպանում է եւ այն իր, իր տիկնոջ, ընտանիքի ու իր թիմակիցների համար է: Ինքը մատ էր թափ տալիս, որ ինչ-որ մի օր աջակցություն չի տա Արցախին ու ասեմ, որ երեք տարի է՝ ինքը դրանով շանտաժ է անում Արցախի իշխանություններին, որ կզրկի Արցախին գումարից, այն դեպքում, երբ Հայաստանում ձեւավորվում է Արցախի բյուջեն եւ դա Հայաստանի կառավարության բարի կամքի դրսեւորումը չէ, որն ինքը կատարում է: Իսկ այն ավել գումարը, որը բացի ձեւավորված բյուջեից տրամադրվում է Արցախին՝ ձեւակերպվում է որպես միջպետական պարտք, հետեւաբար մատ թափ տալու կամ բարի կամքի մասին խոսք լինել չի կարող: Հասկանալի է, որ ինքն դա արեց իր ընտրազանգվածի համար»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Մետաքսե Հակոբյանն իր հարցում մեղադրել էր Նիկոլ Փաշինյանին պատերազմ հրահրելու, հազարավոր զոհեր ունենալու եւ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար: Նա արգելել էր Նիկոլ Փաշինյանին չեղարկել կամ կասկածի տակ դնել արցախահայության ինքնորոշման իրավունքը:
Ի թիվս այլնի, Փաշինյանն արձագանքելով արցախցի պատգամավորին, ասել էր, թե նրանց աշխատավարձը, հետեւաբար նաեւ խոհանոցի պարունակությունն ամբողջությամբ ապահովում է ՀՀ կառավարությունը:
Մետաքսե Հակոբյանի տպավորությամբ՝ ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը վրդովվել էր արցախցիների հարցերից, որոնց ժամանակ չթաքցրեց իր վերաբերմունքը նրանց նկատմամբ:
Նյութի շարունակությունը՝ այստեղ




















































