Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Համաշխարհային առաջնորդները հնարավորություն ունեն կասեցնելու ԼՂ-ում սողացող ցեղասպանությունը. դեսպան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունական ethnos.gr լրատվականում լույս է տեսել դեսպան Տիգրան Մկրտչյանի խմբագրական հոդվածը Արցախի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ

«Համաշխարհային առաջնորդները հնարավորություն ունեն կասեցնելու Լեռնային Ղարաբաղում սողացող ցեղասպանությունը. Պե՛տք է գործել անհապաղ։

Մեր աչքի առջև դանդաղ սողացող ցեղասպանություն է ծավալվում. ավելի քան յոթ ամիս է, ինչ 120.000 հայեր Արցախում (Լեռնային Ղարաբաղում) շարունակում են լիակատար շրջափակման մեջ գտնվել՝ զուրկ սննդից, դեղորայքից, վառելիքից, գազից և էլեկտրաէներգիայից։ Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը փաստացիորեն արգելափակվել էր դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կառավարության կողմից ուղղորդված կեղծ «բնապահպան ակտիվիստների» կողմից, ովքեր հանդես էին գալիս որպես «խաղաղության ջատագով»:

Ադրբեջանը պաշտոնապես ինստիտուցիոնալացրեց ճանապարհի արգելափակումը, երբ 2023 թվականի ապրիլի 23-ին, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, ապօրինաբար անցակետ տեղադրեց:

Ադրբեջանը շարունակում է բացահայտ արհամարհանք դրսևորել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ՄԻԵԴ-ի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների հանդեպ, որոնք Ադրբեջանին կոչ են անում անհապաղ «ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ բոլոր միջոցները՝ մարդկանց, ավտոմեքենաների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորելու ուղղությամբ»։ Ավելին, Ադրբեջանը կամայականորեն է մեկնաբանում միջազգային ատյանների այս որոշումները՝ ձգտելով մոլորեցնել միջազգային հանրությանը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սովամահ անելու իր քաղաքականության շարունակականությունն ապահովելու նպատակով։

Ադրբեջանը բացահայտորեն արհամարհում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Amnesty International, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների, ԵԽԽՎ-ի, Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև միջազգային բազում այլ կառույցների և պետությունների կոչերը: Ադրբեջանի ապօրինի գործողությունները համառորեն շարունակվում են՝ անկախ այդ կոչերից և պահանջներից։

Ադրբեջանի կողմից շրջափակված և պաշարված 120.000 հայերը, որոնց թվում՝ 30.000 երեխաներ և 20.000 ծերեր են, գոյատևում են զուտ տեղական սակավ արտադրանքի շնորհիվ: Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ չի թույլատրվել սննդամթերքի կամ դեղորայքի գեթ մեկ խմբաքանակ ներմուծել տարածաշրջան։ Կաթվածահար են առողջապահության, հանրային տրանսպորտի, հանրային և մասնավոր սպասարկման ոլորտները։ Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական ցանքատարածություններում բերքահավաքն անհնար է դարձել: Հղի կանայք և երեխաները թերսնվում են: Հնարավոր չէ միրգ կամ բանջարեղեն ներկրել Արցախ: Մահացության մակարդակը ներկայում բարձր է, քան երբևէ։

Եվրոպան հետևում է, երբեմն հայտարարություններ են արվում: Եվրոպան ամեն կերպ փորձում է պահպանել «հավասարակշռությունը». կոչ է անում «երկու կողմերին» նպաստել խաղաղությանը՝ իրավիճակը նկարագրելով որպես ոչ կայուն, և ոչ «ձեռնտու որևէ կողմի»:

Իսկ այդ ընթացքում լիակատար շրջափակումը շարունակվում է մի երկրի կողմից, որին ոմանք անվանել են «վստահելի էներգետիկ գործընկեր», չնայած այն հանգամանքին, որ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները միակարծիք այն անվանում են «արմատացած ավտորիտար ռեժիմ»։ Իսկ «կայուն շրջափակումն» օրեցօր ավելի ու ավելի անտանելի է դարձնում այնտեղ բնակվող հայերի կյանքը։

Ավելին, ոմանք՝ որպես խնդրի լուծում, դիտարկում են Բաքվի առաջարկած «ինտեգրումը»։ ԽՆԴԻՐ, որն ինքնին «ինտեգրողի» կողմից պարտադրված երեք պատերազմների հետևանք է։ Երեք պատերազմներ, որոնք սանձազերծվել են հենց հայերից ազատվելու նպատակով, որոնց հետևանքով կան հազարավոր զոհեր, խոշտանգվածներ, իսկ բազմաթիվ ռազմագերիներ մինչ օրս ապօրինաբար պահվում են ադրբեջանական բանտերում:

Այս ամենին ավելացնենք նաև 1988-1991 թվականներին Ադրբեջանում ապրող բոլոր հայերի ջարդերը և բռնի տեղահանումները։

Որևէ մեկը երբևէ հետաքրքրվե՞լ է, թե ինչու Ադրբեջանում չկան «ինտեգրված» հայեր: Քանի՞ «ինտեգրված» հայի եք հանդիպել Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում կամ Նախիջևանում: Ոչ միայն հայերը, այլեւ նրանց գերեզմաններն են քանդվել ու ոչնչացվել: Նախիջևանի միջնադարյան գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացումը դրա վկայությունն է։ Ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում գերեզմանատների ու եկեղեցիների նպատակաուղղված և ծրագրված ոչնչացումն ինքնին խոսուն է։ Հայկական ցանկացած հետք ջնջվում է, ինչն ընթացիկ սողացող ցեղասպանության մաս է կազմում:

Ճիշտ է՝ որպես ընթացիկ բանակցությունների առանցքային տարր այսօր մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման մասին։ Չնայած դրան, չկա անգամ չնչին մի վկայություն նրա, որ Ադրբեջանը պատրաստ է հարգել նույնիսկ մարդու հիմնարար իրավունքները: Այս կերպ հակամարտությունը չի կարող արդարացի և կայուն կարգավորում ունենալ։ Հարատև խաղաղությունը հաշտարար խաղաղությունն է, և ոչ երբեք «պատժիչ խաղաղությանը», որը, ինչպես պատմականորեն ապացուցված է, կարճաժամկետ է: Նվաստացումը, հպատակեցումը և էթնիկ զտումները կարող են միայն հետաձգել բռնության արատավոր շղթայի հերթական փուլը: Ադրբեջանն իր չափազանց վտանգավոր «գերակայելու հավակնությունը» (հարկադրելու և ոչնչացնելու ուժը) հակադրում է հայկական կողմի լիովին ընկալելի «անվտանգություն հավակնությանը»։

Ադրբեջանն իրականում չի ապահովում իր անվտանգությունը, երբ փորձում է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին, բռնազավթում է Հայաստանի Հանրապետության տարածքները և Հայաստանի ինքնիշխանության դեմ նորանոր պահանջներ է առաջ քաշում: Հայաստանի հաշվին ինքնահաստատվելու և ընդարձակվելու այս փորձերն ի վերջո կովկասյան տարածաշրջանը կմղեն անկանխատեսելի հետևանքներով լի երկարաժամկետ անկայունության և աղետների փուլ, ինչը չի բխում միջազգային խոշոր դերակատարներից որևէ մեկի շահերից:

Ադրբեջանը դեմ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղին միջազգային մարդասիրական օգնության տրամադրելու որևէ փորձի։ Ադրբեջանի համար Լաչինի միջանցքի անհապաղ բացումը պահանջող հայտարարությունները դատարկ ձայն են, պարզապես աղմուկ, Բաքուն անպատժելիության մթնոլորտում անվրդով և անպարկեշտ կերպով առաջ է շարժվում՝ կիրառելով անմարդկային միջոցներ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բռնի կերպով հպատակեցնելու, նրանց հայրենի հողից վտարելու կամ պարզապես ամբողջությամբ ոչնչացնելու նպատակով:

Ապացույցներն առավել քան ակնհայտ են. Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների կանխամտածված խափանումը, ինչպես նաև արցախահայության դեմ կանոնավոր և հետևողական զինված հարձակումները միտված են ֆիզիկական և հոգեբանական ահաբեկման, անտանելի և բառացիորեն անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղն իր բնիկ ժողովրդից՝ էթնիկ հայերից զտելուն:

Թույլ մի՛ տվեք ձեզ մոլորեցնել. Ադրբեջանի «ինտեգրման» հռետորաբանությունն իրականում ստորացուցիչ հպատակեցման մասին է կամ էլ ավելի վատ: Իրականում անհեթեթություն է թիրախավորված և լիակատար շրջափակման մեջ գտնվող զոհից, փաստացիորեն թերսնված և սովահար զոհից պահանջել դեմ-առ-դեմ բանակցել իր դահճի հետ առանց միջազգային որևէ մեխանիզմի, միջազգային ներկայության կամ երաշխիքի:   

Ակնհայտորեն միջազգային համատեքստում realpolitik-ը պետությունների՝ սեփական շահերով պայմանավորված գործողությունների մասին է: Սեփական սահմաններից դուրս բարոյականությունն ու մարդու իրավունքները հիմնականում դիտարկվում են զուտ սեփական ազգային շահերի համատեքստում:

Էներգակիրները կարևոր են: Իսկ ի՞նչ կասեք պատասխանատվության մասին, պաշտպանելու պատասխանատվությունը (R2P) միջազգային սկզբունք է, որի նպատակն է պաշտպանել բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմի և մարդկության դեմ ուղղված հանցագործություններից: Անտարբերությունն այլոց ճակատագրի հանդեպ չեզոքության կեղծ պատրվակով անկենսունակ մոտեցում է, ավելին՝ դա կարճատես և անբարո մոտեցում է: Մշտապես, երբ շահն ու ուժն են առաջ մղել քաղաքականությունը ի հաշիվ հիմնարար և համընդհանուր արժեքների, վերջնարդյունքն ավելի մեծ անկայունությունը, ավելի շատ ավերածություններն ու մարդկային կորուստներն են եղել:

Անտարբեր գտնվելով բոլորի աչքի առջև ծավալվող սողացող ցեղասպանության հանդեպ՝ նրանք, ովքեր ունեն լծակներ Ադրբեջանի նկատմամբ, սակայն նախընտրում են անտարբերությունը, կարող են մարդկության դեմ ուղղված նոր հանցանքի լուռ մասնակիցը դառնալ՝ կանաչ լույս վառելով դրա համար:

Վճռական և շոշափելի քայլեր են անհրաժեշտ հնարավորինս արագ: Ժամ առ ժամ իրավիճակը դառնում է ավելի ու ավելի անտանելի և պայթյունավտանգ: Համաշխարհային որոշում կայացնողներն անհատապես և հավաքական կերպով բախվում են բարոյական խնդրի. նախապատվությունը տալ այն արժեքին, որն արժանի է պաշտպանության հնարավոր բոլոր միջոցներով, այն է՝ կյանքի իրավունքը, որն էլ իր հերթին այնպիսի արժեքների երաշխիք է, ինչպիսիք են ազատությունը, արդարությունը և խաղաղությունը: Էներգետիկ «գրավչությունը» ժամանակի ընթացքում կանհետանա, բարոյական խարանը, ամենայն հավանականությամբ՝ ոչ: Ազատական մարդասիրությունը դեռ շանսեր ունի։

Մեր ժողովրդի համար կայունության և անվտանգության ցանկացած հույս առաջին հերթին գոյության ապահովում է պահանջում: Լաչինի միջանցքով բաց և անխոչընդոտ հաղորդակցությունը հենց այդ գոյության երաշխիքն է»:

Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team