Երեւանում 14-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել. վիճակը ծայրահեղ ծանր է
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն այսօր՝ հունվարի 11-ին, ծանր գանգուղեղային վնասվածքով 14-ամյա աղջիկ է տեղափոխվել, որը վնասվածքը ստացել է վրաերթի հետեւանքով:
Բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ին հայտնեց, որ 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նա միացված է արհեստական շնչառության ապարատի:
Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 16:00-ի սահմանում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում` Երեւանյան լճի կամրջի վրա վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



