Այս ծանրագույն պայմաններում մենք սկսում ենք 7-րդ դարում հիմնված Հակոբավանքի վերանորոգումը. Ռուբեն Վարդանյան
БЛОГ«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Հենց այս ծանրագույն պայմաններում մենք սկսում ենք 7-րդ դարում հիմնված Հակոբավանքի վերանորոգումը:
Առա՛նց տեխնիկայի, առա՛նց վառելիքի, առա՛նց սննդի վերակառուցելու ենք մեր ինքնության մասը կազմող այս հոգևոր տաճարը: Ու մեր այս քայլով ցույց ենք տալու, որ անկոտրում ենք: Մեզ փորձում են ցեղասպանել, սովամահ անել , իսկ մենք վերականգնում ենք մեր ԱՐԺԵՔՆԵՐԸ, մեր ՀԱՎԱՏԸ, մեր ՈԳԻՆ ու մեր ԿԱՄՔԸ, որովհետև աշխարհում իրականում գոյություն չունի ոչ մի ուժ, որ ի զորու է հաղթել իրենց հողի վրա ապրող ու իրենց Հավատը, Ոգին ու Կամքն ամուր պահող մարդկանց:
Ու ոչ միայն հնադարյա սրբավայրն է նոր շունչ ստանալու, այլև վերականգնելու ենք տները, սկսելու ենք կրթական նոր ծրագրեր: Մեր ձեռքերով կառուցելու ենք դեպի տաճար տանող ճանապարհը:
Վերանորգման աշխատանքներն սկսելու ենք հուլիսի 28-ին: Սպասում ենք բոլորին Ստեփանակերտի «Մեր Սարերը» կենտրոնում, Սասունցի Դավիթ 2:
Մնացածը՝ Հակոբավանք վանական համալիրի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ տեսանյութում:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



