Ереван, 11.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Միջազգայի՞ն, թե՞ բազմազգ խաղաղապահներ. «Արարատյան ալյանսի» ինստիտուտիանդրադարձը՝ անցնող շաբաթվա իրադարձություններին

ПОЛИТИКА

Արայիկ Հարությունյանի նստացույցը

Անցնող շաբաթվա ներհայաստանյան իրադարձությունները հիմնականում պայմանավորված էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հուլիսի 17-ի հեռուստաուղերձով, որտեղ նա հայտարարեց, որ միանում է Ստեփանակերտի հանրահավաքին և նստացուց է հայտարարում: Իհարկե, Արայիկ Հարությունյանն իր ուղերձում դիմել էր ամբողջ աշխարհին, բոլոր միջազգային կառույցներին՝ Արցախի տոտալ շրջափակումը մեղմելու և քիչ թե շատ «տանելի պայմաններ ապահովելու» ակնկալիքով, բայց ինչպես անմիջապես նկատվեց ընդդիմադիր քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից, Արցախի ղեկավարի ուղերձում բացակայում էր ՀՀ վարաչպետը: Անկախ նրանից, թե Արայիկ Հարությունյանը որքանով է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի մեղավորության աստիճանը՝ Արցախի այսօրվա իրավիճակի համար, ուղերձում նրան անտեսելը միանշանակ չի ընդունվում: Կա՛մ Արցախի նախագահն ընդունում է, որ Նիկոլ Փաշինյանն իրենից կախված ամեն ինչ արել է և այլևս անելիք չունի, այսինքն համամիտ է պաշտոնական Երևանի վարած քաղաքականությանը, կա՛մ պետք է առանց սեթևեթանքների հայտարարի, որ այլևս ոչ մի հույս չի կապում Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի հետ ու ինքնուրույն գործողությունների է գնում: Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Արայիկ Հարությունյանը լուռ համաձայնվել է ՀՀ վարչապետի քաղաքական գծին, որը ենթադրում է գործողությունների հիմնական սլաքն ուղղել դեպի ռուս խաղաղապահները և հող նախապատրաստել Ադրբեջանի հետ ինչ-որ ինտեգրացիոն գործընթացների կամ Ստեփանակերտ-Բաքու «երկխոսության համար»: Եթե առաջին օրերին նման պնդումները որոշակի թերահավատություն էին ներշնչում, ապա շաբթվա վերջին իրադարձությունները եկան ավելի շատ հաստատելու, քան հերքելու այդ մտավախությունները:

Մասնավորապես, հուլիսի 20-ին Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որ նաև ԱՀ խորհրդարանի՝ իր մեծությամբ երկրորդ,քաղաքական ուժի ղեկավարն է, հայտարարեց, որ անհրաժեշտ է Ստեփանակերտ–Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ, դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ, ինչպես նաև ՄԱԿ-ում վերանայելԱդրբեջանի անդամակցությունն այն տարածքով, որով այդ երկիրն ընդունվել է ՄԱԿ: Սամվել Բաբայանն առաջարկում է նաև դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի,որպեսզի այն հանգուցալուծի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Հարկավոր է նշել, որ Սամվել Բաբայանն առաջին անգամը չէ, որ նույնաբովանդակ հայտարարություններ է անում՝ պաշտպանելով Ադրբեջանի հետ ինտեգրացիայի գաղափարը:

Ադրբեջանի հետ ««հավասարը՝ հավասարի» սկզբունքով» կողք-կողքի ապրելու թեզը հուլիսի 21-ին հնչեցրեց նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Իհարկե, նրա հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի այսօրվա վիճակը համակենտրոնացման ճամբար է հիշեցնում և Ադրբեջանը համեմատում է ֆաշիստական Գերմանիայի հետ, բայց, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների ղեկավարներին ուղղված այդ հայտարարությունից, բացի Ադրբեջանի հետ բարի դրացիական հարաբերությունների միակողմանի ցանկությունից այլ ուղերձ չի տպավորվում, որովհետև Արցախում հումանիտար աղետի, գոյութենաբանական խնդիրների մասին աշխարհը հենց հիմա և Արթուր Թովմասյանից չէ, որ գիտի:

Հատկանշական է, որ ՄԱԿ-ին դիմելու գաղափարը ոչ միայն Սամվել Բաբայանի և Արթուր Թովմասյանի անձնական նախաձեռնությունն է, այլև հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովնուղերձ հղեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրներին՝ Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Հատկանաշական է, որ նույն ուղերձում Արցախի խորհրդարանականները դիմում են նաև Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայիմիջոցով Արցախում տեղակայված  խաղաղապահ առաքելությունը միջազգային մանդատով օժտվի:  Թե՛ Սամվել Բաբայանի, թե՛ Արթուր Թովմասյանի հայտարարություններում, թե՛ ԱՀ ԱԺ կոլեկտիվ ուղերձում ՄԱԿ-ին դիմելու «կարմիր գիծն» ընդգծված է: Ընդհանրական է նաև միջազգային մանդատով օժտված խաղաղապահ առաքելության նպատակահարմարությանը: Սակայն այդ կապակցությամբ շատ նուրբ եզր է նշմարվում: Եթե Ռուս խաղաղապահները ՄԱԿ մանդատը չունեն, դա դեռ հիմք չի տալիս պնդել, որ այդ առաքելությունը միջազգային չէ: Ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի տակ ստորագրել են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը, այդ հայտարարության և նրա դրույթների հետ առնվազն անհամաձայնություն չի հայտնել ոչ մի երկիր, ոչ մի միջազգային կազմակերպություն:

Ավելին, Արցախում ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական դիտորդական առաքելությունը, ինչպես նաև համատեղ ռուս-թուրքական մոնիթորինգային շտաբ է գործում: Այսինքն, ռուս խաղաղապահներն ինքնին միջազգային կարգավիճակ ունեն: Ըստ այդմ, եթե Արցախի խորհրդարանականները փորձում են նաև բազմազգ (ոչ թե միջազգային) խաղաղախապահներ ներգրավել, ապա դա կարող է ՌԴ-ի կողմից «համապատասխան» վերաբերմունք առաջացնել ՄԱԿ-ում: Ցանկության դեպքում որոշ քաղաքական շրջանակներ «միջազգայինի» և «բազմազգի» այս նուրբ եզրը կարող են շահարկել ռուս խաղաղապահների միջազգային լեգիտիմության տեսանկյունից, որն արդեն հստակ հակառուսական դեմարշ է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման, ռուս խաղաղապահների առաքելության ամբողջ ծավալով իրականացման վրա, ինչն էլ իր հերթին կարող է անդրադառնալ Արցախի ժողովրդի առանց այդ էլ դժվարին անվտանգային իրավիճակի վրա:

Հայաստան-Ադրբեջան բանակցությունները

Մինչ Հայաստանում և Արցախում հանրային իրադարձություններ են տեղի ունենում, զուգահեռնաև ընթանում են Հայաստան-Ադրբեջանբանակցությունները՝ «խաղաղությանպայմանագրի» շուրջ, որտեղ նույնպես ամեն ինչպարզ ու միանշանակ չէ:

Հուիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հերթականհանդիպումը՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ: Ինչպես Կառավարության հուլիսի20-ի նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ հանդիպումը «ցավոք Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց»։ Ըստամենայնի՝ Բրյուսելում Փաշինյանը կրկին պնդել է միջազգային մեխանիզմներիներգարավվածությամբ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը: Բայց Փաշինյանին այդպես էլ չի հաջողվում այդ երկխոսության համար միջազգային մեխանիզմներ ապահովել, որովհետև բոլոր ուժային կենտրոնները կաշկանդված են Պրահայում և դրանից հետո ՀՀ իշխանությունների հնչեցրած այն հայտարարություններով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով՝ ներառյալ ԼեռնայինՂարաբաղը: Այդ մասին Վիեննայում, Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ  մշտական խորհրդի հատուկ նիստին, բաց տեքստով հայտարարեց նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ կրկին շեշտադրում անելով «միջազգային մեխանիզմի» գաղափարի վրա:

Նույն օրը, երբ Բրյուսելում տեղի էր ունենում Փաշինյան-Ալիև հանդիպումը, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «2022թ. հոկտեմբերին և 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո տեղիունեցած գագաթնաժողովների ժամանակ Հայատանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս: Մենք հարգանքով ենք վերաբերվում հայաստանյան ղեկավարության սուվերեն որոշմանը, սակայն դա արմատապես փոխում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ ստորագրած հայտարարության հիմնարար պայմանները, ինչպես նաև տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման դրույթները: Համարում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ գցել երրորդ երկրների վրա (խմբ. թարգմ)»: ՌԴԱԳՆ-ն նաև առաջարկել է, որ Հայաստանի և Ադրբեջանի մինչև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Կասկածից վեր է, որ սրա տակ ակնարվում է 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը, որովհետև ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի արտահերթ նիստում ՌԴմշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթի, հայտարարել է. «Մենք ելնում ենք նրանից, որ այս համաձայնագրի (հայ-ադրբեջանական պայմանագրի, խմբ.) անբաժանելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ կատարումը»: Լուլաշևիչը նաև ՌԴ անունիցպատրաստակամություն է հայտնել՝արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել Մոսկվայում: Ի դեպ, նույն օրը՝ հուլիսի20-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտարարեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվայում եռակողմ հանդիպում անցկացնելու շանսերը մեծ են։

«Արարատյան ալյանս» ինստիտուտ 

Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»