Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ջուրը պետք է ամբողջովին պղտորվի, հետո սկսի պարզվել, բայց վախենամ, թե պարզված ջուրը նորից պղտորենք․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի քանի ամիս է, ինչ «Փաստը» պատմում է տղաների մասին: Ինձ հաճախ են ասում՝ ծանր գործ եք սկսել: Չեմ հերքի: Դարձել ենք մեր երկրի պատմության ու մարդկային կյանքերի վավերագրողը: Մեր չափով, մեր հնարավորությունների ու կարողությունների սահմաններում: Անխոս բարդ ու պատասխանատու գործ է: Ամեն անգամ ներքին անհանգստություն կա՝ իսկ կարողացա՞նք մեր զրուցակցի սերն ու կարոտը, ցավն ու հիշողությունը տեղ հասցնել: Նյութերի հրապարակումից հետո արդեն ընտանիքների արձագանքները հուշում են՝ ստացվեց: Բայց գոնե ինձ համար այս նյութերի ամենակարևոր միտքը ոչ միայն վավերագրումն է պատմության ու անձնական ողբերգությունների, այլ փորձ՝ ցույց տալու, թե որպես պետություն ու հասարակություն ի՞նչ կորցրեցինք:

Գյուղի փողոցներից մեկում՝ սեփական տան բակում, տղաներից մեկը մեքենաներ էր նորոգելու, մյուսը երաժիշտ էր դառնալու, մեկ ուրիշի տարերքը շախմատն էր, այն մեկն էլ օտար լեզուներ էր ուսումնասիրելու: Քաղաքների շենքերի պատերից ժպտացող տղաներն այլևս չեն քայլելու հարազատ բակերում, չեն բարևելու բակում կանգնած տատիկ-պապիկներին, չեն ժպտալու փողոցով անցնող աղջկան, որը գուցե մի օր հենց այն միակն էր դառնալու նրանց համար: Տղաների մասին հիշեցնում են նկարները ու հուշակոթողները: Նրանց բոլորի պատմություններն այնքան տարբեր լինելով՝ այնքան նման են իրար: Դրանք բոլորը չիրականացած երազանքների մասին են: Դրանք նաև անձնազոհության մասին են: Հրամանատարի մասին են, որը կնոջն ասում է՝ տղաներիս մենակ թողնել չեմ կարող, դու ուժեղ ես, կարող ես մենակ մնալ, զինվորի մասին են, որը կրակի տակից դուրս է բերում հրամանատարին կամ նրա դին, երբեմն, ավաղ, սեփական կյանքի գնով:

Մինչդեռ մեզ չեն պատմում այս պատմությունները, մեզ ներարկում են այն միտքը, որ մեր բանակը դասալիքներից, դավաճաններից ու մարտի դաշտը լքողներից էր կազմված: Այդպիսինները եղել են, ինչպես բոլոր երկրներում, ինչպես ցանկացած բանակում ու պատերազմում է լինում, բայց նրանք երբեք մեծամասնություն լինել չեն կարող ու չեն եղել: Պատմելով մեզ «դասալիքների» մասին՝ սպանում են հաղթանակի ոգին, սպանում հավատը, որ կարող ենք նորից ուժեղ լինել, վերականգնել մեր կորսված արժանապատվությունը: Այն կորցրել ենք, որովհետև մեր պարտության մեջ անգամ թույլ չտվեցին մեզ արժանապատիվ լինել, որովհետև մեր ցավն անգամ խաղարկային մի բան դարձրեցին: Մեզ չեն պատմում, թե ժամկետային զինծառայողներն ինչպես են մինչ ի մահ պայքար մղել իրենց դիրքի համար՝ մեն-մենակ մնալով թշնամու դեմ: Մեզ դիրքը լքող զինվորի կամ մի քանի հազար դրամով հայրենիքը վաճառող զինվորականի մասին են պատմում: Երբեմն տպավորություն է, թե սա հալած յուղի պես ընդունում ենք, չէ՞ որ այդպիսով գտնում ենք քավության նոխազներին ու մեզ ազատում մեղքերից ու պայքարելու պատասխանատվությունից:

Հաճախ են փորձագետները, մտավորականներն ասում՝ ամբողջ հասարակությանը մի դատեք մի քանի հոգու արտահայտած մտքերով ու անհիմն հայտարարություններով: Այո՛, մեր հասարակությունը միատարր չէ, վստահաբար կարող ենք դա ասել, կարևոր արժեքների ու գաղափարների վերաբերյալ անգամ չունենք նույն կարծիքը, ցավալի է նաև խոստովանել, որ որպես մարդ նաև ապրումակցելու պարզ զգացումն ենք կորցնում: Այս օրինակը հաճախ եմ բերում. երեխա էի, երբ մեր շենքում ինչ-որ մեկը մահանում էր, մի քանի օր մարդիկ անգամ հեռուստացույցն ու ռադիոն էին շատ ցածր ձայնով միացնում, զսպված էին, տատիկս ասում էր՝ մեր հարյուր տարվա հարևանն էր, ի վերջո, հարգեք, որ վաղն էլ ձեզ հարգեն: Բայց ինչ-որ պահից սկսած փոխվեցինք, անտարբեր դարձանք: Մեզանից շատերն, ավաղ, լիարժեքորեն չեն պատկերացնում, որ պատերազմի հետևանքով ոչ միայն ընտանիքները զրկվեցին իրենց հայրերից ու մայրերից, եղբայրներից ու ամուսիններից, այլ նաև մենք՝ որպես հասարակություն, կորցրեցինք ապագային կապող մեր թելը:

Կա՞ ապագա: Որտե՞ղ է այն թաքնվել, որ որևէ կերպ չենք կարողանում «բռնացնել» նրան: Ցավը միայն որդի կորցրած ընտանիքներ չի մտել, այն ամենուր է: Գուցե նաև ինքներս մեր շուրջ պատնեշ ենք ստեղծել ու չենք ուզում ընդունել իրականությունը, որ վերջնականապես չխելագարվենք: Բայց եթե մարդը սիրտ և նաև ուղեղ ունի, չի կարող անտարբեր մնալ այս ողբերգությանը, այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում, մեր սահմաններին, մեր զինվորների հետ, ինչը դանդաղորեն հոգեմաշ է անում մեզ: Իսկ սոցցանցային տիրույթում մարդիկ կան, որ մեր գլխին բերված այսքան աղետից հետո շարունակում են հայաստանցի ու արցախցի բաժանում անել, մեղադրել իրար, հայհոյել, ատել: Մարդիկ կան, որոնց կյանքում ոչինչ էլ չփոխվեց, մեկը խելացի անասնագոմի բացումն է անում ու կովի էգ ու որձը փորձում տարբերակել, մյուսն էլ՝ թոշակի բարձրացումն ու ասֆալտը, որն, ի դեպ, քանդվում է, աննախադեպ ձեռքբերում որակում:

Բայց կարծես թե նույն մարդն էր... Երբ ընկերներիցս մեկի հետ վերջերս քննարկում էինք այն, ինչ կատարվում է մեզ հետ, անկեղծորեն ասացի՝ այսքան ատելության գեներացում որևէ ղեկավարի օրոք չեմ հիշում, տեսնես սրան վերջ կլինի՞, պատասխանեց՝ վերհիշելով իր ավագ գործընկերոջ արտահայտած միտքը՝ ջուրը պետք է ամբողջովին պղտորվի, հետո սկսի պարզվել, զուլալ դառնալ: Բայց վախենամ թե պարզված ջուրը նորից պղտորենք:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы