Ереван, 01.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Արարատ Միրզոյանի դեմ բռնության գործով մեղադրյալը դատարանի դահլիճից ազատ է արձակվել

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող 30-ամյա Արա Բադոյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հանրային մեղադրող Կիմ Հարությունյանը միջնորդեց եւս 3 ամսով երկարաձգել ամբաստանյալի խափանման միջոց կալանքը, սակայն դատարանը որոշեց Բադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքն ու 1 միլիոն դրամ գրավը:

Նշենք, որ նիստը տեսանկարահանելու «Լուրեր»-ի միջնորդությունը մերժվեց. դեմ էր ամբաստանյալը։

Դատարանը մինչև այդ միջնորդության անդրադառնալը հետազոտեց 2020 թվականի նոյեմբերի լույս 10 գիշերը Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության` համացանցում հայտնված և ՊՊԾ-ի տրամադրած տեսագրությունները։ Ըստ զննության արձանագրության՝ մեղադյալը ոտքը երկու անգամ շարժում է դեպի այն հատվածը, որտեղ գտնվում է Արարատ Միրզոյանը։

Մարզպետ Ավագյան (Արա Բադոյանի պաշտպան) - Հետազոտեցինք տեսագրությունը. ոտքը ընդհանրապես տեսագրությունում չի երևում Արա Բադոյանի, այն էլ` 2 անգամ, նաև չի երևում` Արարատ Միրզոյանը այնտեղ է գտնվում, թե՝ ոչ:

Հանրային մեղադրող Կիմ Հարությունյանը արձագանքեց պաշտպանին, պնդեց՝ փաստ է, որ մեղադրյալը մասնակցել է անկարգություններին, ինչպես նաև Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության դեպքին: Դատարանում զննվեց նաև իրեղեն ապացույց հանդիսացող հագուստը, որն, ըստ մեղադրանքի, դեպքի օրը եղել է Բադոյանի հագին և հայտնաբերվել խուզարկության ընթացքում:

Այնուհետև դատարանն անցավ վկաների հարցաքննությանը: Վկաներից մեկը Արա Բադոյանի կինն էր՝ Նարինե Բեգլարյանը: Նա, սակայն, հրաժարվեց ցուցմունք տալ ամուսնու դեմ: Մյուս վկան՝ Գարիկ Մարկոսյանն ասաց, որ թեև մեղադրյալին ճանաչում է, բայց անձամբ նրա հետ շփում չի ունեցել: Պատմեց` 2020 թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերը, երբ համացանցով տեղեկացել է, որ քաղաքացիները հավաքվում են կառավարության դիմաց, ինքը եւս գնացել է, հասել է այն ժամանակ, երբ արդեն կոտրել են շենքի պատուհանները.

«Հասկացա, որ էնտեղ խուլիգանություն ա գնում, դուրս եմ եկել Կառավարության շենքից. աթոռ, սեղան շուռ տալ, քացով դռներին հարվածել»:

Վկան ասաց՝ հետո գնացել է կառավարական առանձնատան մոտ, վերադառնալիս լսել է, որ ցուցարարները Արարատ Միրզոյանին են բռնել:

Գարիկ Մարկոսյան - երբ որ առաջացել եմ էդ կողմի վրա, մեքենան տեսել եմ, բայց պարոն Միրզոյանը չկար, մեքենայից 150-200 մետր հեռու պարոն Միրզոյանին եմ հետո տեսել` գետնին ընկած, էնտեղ ասեղ գցելու տեղ չկար: Երբ որ հասել եմ պարոն Միրզոյանին, շորերը վրան չէր եղել, ներքնազգեստով անճանաչելի վիճակում, եթե չիմանայի` պարոն Միրզոյանն ա, չէի իմանա, որ ինքն ա, անգիտակից ընկած է եղել, ու մի անվտագության աշխատակից փորձել է էդ պահին օգնի իրան, պառկել ա վրեն, որ չխփեն:

Վկան պատմեց, որ բազմաթիվ քաղաքացիներ էին ցանկանում վնասել Միրզոյանին: Ըստ նրա ցուցմունքի՝ մեղադրյալ Բադոյանը երբ փորձել է հարվածել ԱԺ նախագահին, ինքը թույլ չի տվել: Վկան ասաց՝ ինքն ու մի տարեց մարդ են փորձել Միրզոյանին տեղափոխել մեկ այլ մեքենա, ընթացքում կրկին հարվածներ են հասցրել Միրզոյանին.

«Դրեցինք ավոտմեքենայի մեջ, խփեցին, ավտոմեքենայի հետևի պադբրիսը ջարդեցին ու էլի փորձում էին վնասներ տալ: Ավտոմեքենան չէր խոդ ընկնում, մեքենան բրդելով ենք տարել»:

Գարիկ Մարկոսյանն ասաց՝ Արա Բադոյանի ձերբակալումից հետո իր հետ են հանդիպել մեղադրյալի ծանոթները:

Գարիկ Մարկոսյան - Եղել ա մեղադրյալի եղբայրը և մեզ ընդհանուր ծանոթ տղա Էրիկը: Ասել են, որ Արային ձերբակալել են, ես էլ ասել եմ, որ ես կապ չունեմ, ես չեմ ուզում խառնվեմ: Էն պահն էր` եթե ես տեսել եմ, որ Արան չի խփում, գամ դատարան` որպես վկա, և ցուցմունք տամ, որ չի խփում, եթե վստահ եմ դրա վրա, ես էլ ասել եմ` ինձ մի խառնեք:

«Ինչու են հատկապես եկել ձեզ մոտ» հարցին ի պատասխան` վկան ասաց՝ տեսագրությունում երևում է` ինչպես է նա Արային հետ հրում, որպեսզի Միրզոյանին չհարվածի:

Ըստ մեղադրանքի՝ Արա Բադոյանը ճեղքել է Արարատ Միրզոյանին շրջապատած անձանց շարքերը, մոտեցել է գետնին ընկած Միրզոյանին և նրան հարվածելու դիտավորությամբ ոտքը կտրուկ շարժել է նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ ոտքը չի դիպել Միրզոյանին: Բադոյանը կալանավորվել էր բռնության դրվագով, իսկ Միրզոյանի մահափորձի գործով անցնում է մեկ այլ մեղադրյալ:

 

Затопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской чести