«Հրապարակ». Սերժ Սարգսյանի ծննդյան օրը ՀՀԿ-ականները, որոշ նախարարներ, Աժ նախագահը նշել են ռեստորանում
ОБЩЕСТВО«Հունիսի 30-ին Սերժ Սարգսյանի ծնունդն էր: Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի ծննդյան օրը ՀՀԿ-ականները, նաև որոշ նախարարներ, Աժ նախագահը, ավանդույթի համաձայն, նշել են ռեստորանում: Այս անգամ՝ «Արքայաձորում», խմել են «նախագահ ջանի» կենացը, սիրո խոստովանություններ, մաղթանքներ շռայլել, ուշի ուշով հետևել, թե ով ինչպես և ինչքան է սիրում նախագահին, մի խոսքով՝ քծնանքի բուռն մրցավազք:
Սակայն զավեշտն այն է, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցել սրան, նա մտերիմների նեղ շրջանակով այլ տեղում է նշել իր 61-ամյակը: «Արքայաձորում» չի եղել վարչապետը, ինչից հանրապետականները եզրակացրել են, որ նախագահի հետ է: Ամենայն հավանականությամբ, նախագահի հետ են եղել նաև Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, ԼՂՀ նախկին և ներկայիս նախագահները:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



