Մենք շարունակում ենք ընդլայնել «Հայաքվե»-ի աշխարհագրությունը. Ավետիք Չալաբյան
БЛОГՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Ինչպես շատերդ գիտեք, անցած շաբաթ մեր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը շարունակում էր թափ հավաքել, ընդարձակելով իր աշխարհագրությունը, ձեռք բերելով նորանոր աջակիցներ, և դառնալով անմիջական գործոն, որն արդեն սկսում է ազդել գործող իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա:
Ստորագրահավաքի առաջին երկու շաբաթների արդյունքում, մենք հատեցինք անհրաժեշտ նվազագույն շեմի կեսը, սակայն բնավ մտադիր չենք բավարարվել ձեռք բերված տեմպով: Այդ նպատակով մենք շարունակում ենք ընդլայնել «Հայաքվե»-ի աշխարհագրությունը, ընդարձակում ենք մեր ներկայությունը լրատվամիջոցներում և հանրային վայրերում, ավելացնում ենք մարզային այցելությունների թիվը:
Բոլոր մեր այն աջակիցներին, որոնք արդեն միացել են «Հայաքվե»-ին, խնդրում ենք չբավարարվել այդքանով, և հորդորել ձեր մտերիմներին և ծանոթներին ևս միանալ այս կարևորագույն նախաձեռնությանը: Ովքեր որոշել են միանալ, բայց դեռ չեն հասցրել, խնդրում ենք չհապաղել և դա անել այս շաբաթ, ձեր ձայնը հիմա նոր թափ կհաղորդի այս նախաձեռնությանը, և իր հետևից կբերի նոր աջակիցներ: Եթե դուք դեռ երկմտում եք, ձեր մոտ դեռ կան հարցեր՝ մի վարանեք, բարձրաձայնեք դրանք, մենք սիրով պատրաստ ենք ցանկացած հարցի պատասխանել: Իսկ եթե դուք վստահ եք արդեն ձեր կատարած ընտրության մեջ, և ցանկանում եք նաև օգնել մեզ՝ մի վարանեք, կամավորագրվեք «Հայաքվե»-ին, միացեք մեր օր օրի աճող, հայրենատեր, ժրաջան և համերաշխ թիմին, դարձեք մեզանից մեկը, և առաջ տարեք մեր բոլորի «Հայաքվե»-ն:
Բոլորիս հզոր շաբաթ եմ ցանկանում, «Հայաքվե»-ի ոգով և Աստծո օգնությամբ!
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха



