Այս գիշեր Եվրոպայի բնակիչները Կապույտ լուսին կտեսնեն
ОБЩЕСТВОԼույս հուլիսի 2-ի գիշերը Եվրոպայի բնակիչները կկարողանան հետևել Կապույտ Լուսնին: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է մոսկովյան պլանետարիումի կայքում հրապարակված ամենամսյա աստղագիտական կանխատեսման մեջ:
Կապույտ Լուսինը աստղագիտական տերմին է, որով բնորոշում է մեկ օրացույցային ամսում հանդիպող երկրորդ լիալուսինը: 2015-ին այս իրադարձությունը տեղի կունենա հուլիսի 2-ին և 31-ին: Նախկինում Կապույտ Լուսին տեսնելու հնարավորություն եղել էր 2012-ի օգոստոսին, իսկ հաջորդ անգամ ակնկալվում է տեսնել 2018-ի հունվարին:
Երևույթը կրկնվում է 2-3 տարին մեկ անգամ: Երևույթի անվանումը ծագել է անգլիական Once in a Blue Moon ասույթից, որը նշանակում է «որևէ իրավիճակի հազվադեպ կրկնություն»: Այդ ժամանակ Երկրի արբանյակը գունափոխված է երևում մթնոլորտային երևույթների հետևանքով:



