Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Դատավորների եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին արդյունավետ ուղիներ ու գործիքակազմ գտնել շտկելու ստեղծված իրավիճակը, որում հայտնվել են դատավորները

ОБЩЕСТВО

Դատավորների եվրոպական միությունը (European Association of Judges (EAJ)) հուլիսի 14-ին նամակ է հասցեագրել Հայաստանի Հանրապետության և միջազգային պատկան մարմիններին՝ Հայաստանի դատական իշխանությունում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի բնօրինակը տեղադրված է դատավորների միջազգային միության պաշտոնական կայքում (տե'ս https://www.iaj-uim.org/news/letter-eaj-board-on-armenia/)

Նամակի հայերեն տարբերակը ներկայացվում է ստորև.

 ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյան 

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան  

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի

նախագահ Վլադիմիր Վարդանյան 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդյե Ռեյնդերս

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների

գլխավոր տնօրինության, բանակցությունների

բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոս 

ՀՀ դատավորների միություն

 

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Դատավորների եվրոպական միության ներքոստորագրյալ խորհրդի անդամներս տեղեկացվել ենք անդամ միության՝ Հայաստանի դատավորների միության, ինչպես նաև՝ տեղական լրատվամիջոցների հաղորդումներից, տարբեր հայաստանյան դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների մասին, որոնցով ենթադրաբար, դիտավորությամբ անարգանքի ու ծաղրի են ենթարկվում Եվրոպական համընդհանուր ընդունված ստանդարտները:

Դատավորները, որոնք կայացրել են որոշումներ, իսկ հետագայում, երբ դրանցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև` ՄԻԵԴ) կողմից արձանագրվել են մարդու իրավունքների խախտումներ՝ ինչի հետևանքով պետությունը տուգանվել է, ենթարկվել են կարգապահական պատասխանատվության նույնիսկ այն դեպքերում, երբ տույժերի պատճառը օրենքի բացերն են եղել, և հետևաբար դատավորների սխալը չի գործել:

Դատավորների մեկ այլ խումբ ենթարկվել է պատասխանատվության արդարադատության համակարգի թերացումների կամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ քննադատության համար: Նույնիսկ բարձր հեղինակություն ունեցող և երբևէ կարգապահական պատասխանատվության չենթարկված դատավորները ենթարկվել են անհամաչափ պատասխանատվության՝ դադարեցվել են նրանց լիազորությունները:

Առավել մտահոգիչ են կարգապահական վարույթների հարուցման և դրանց քննարկման հետ կապված հաղորդումները:

Հաղորդումներից անառարկելիորեն բխում է, որ առկա է բացահայտ արհամարհանք արդար դատաքննության սկզբունքների նկատմամբ:

Դատավորների եվրոպական միության խորհուրդը հարկ է համարում կրկին հղում կատարել նամակին կից՝ 2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հայտարարությանը: Նշվածի հիման վրա Դատավորների եվրոպական միության նախագահական խորհուրդը հիշեցնում է Հայաստանի իրավասու մարմիններին՝ միջազգային և եվրոպական ստանդարտների պահպանման անհրաժեշտության մասին և կոչ է անում հարգել ու հետևողական լինել դրանց կիրառմանը:

Համաձայն կայուն նախադեպային պրակտիկայի՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածը ևս պետք է կիրառելի լինի դատավորների կարգապահական պատասխանատվության ընթացակարգերի նկատմամբ, երբ, մասնավորապես, դրանց արդյունքը կարող է հանգեցնել դատավորների լիազորությունների դադարեցման[1]: Թե՛ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն[2] , և թե՛ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (ԵԴԽԽ, CCJE) պարտավորեցնում են նման դեպքերի քննությունն իրականացնել  անկախ մարմնի կողմից՝ պահպանելով արդար դատաքննության իրավունքը[3]:

Արդար դատաքննության իրավունքը ներառում է՝ պաշտպանության և կողմերի հավասարություն, մրցակցության իրավունք, նյութերի ու ապացույցների հասանելիության իրավունք, դրանց ծանոթանալու ու պաշտպանությունը պատրաստելու ողջամիտ ժամկետ ունենալու իրավունք, վարույթին ներկա գտնվելու (լսված լինելու) իրավունք, ներկայացուցչի, փաստաբանի միջոցով ներկայացված լինելու իրավունք, կայացվող որոշումների պատճառաբանվածություն, դռնբաց դատավարություն (առնվազն, եթե հակառակը չի պահանջում կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորը), պատշաճ՝ օրենքի հիման վրա ստեղծված, դատարանի կողմից գործի քննության և դատարանի մատչելիության իրավունք:

Խնդրահարույց էր դիտվել նաև արդարադատության նախարարի կողմից վարույթ հարուցելու լիազորությունը, ինչը իշխանությունների տարանջատման սկզբունքի ենթադրյալ խախտում է[4]։

Ենթադրյալ կարգապահական խախտումների բովանդակության առումով երկու սկզբունք անվիճարկելի հստակ և առանցքային են.

Առաջին՝ դատավորները ինչպես մյուս անձինք  ունեն ազատ խոսքի իրավունք։

Երկրորդ՝ սահմանափակումները թույլատրելի են, եթե այդպիսիք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդական հասարակությունում[5]։ Նույնիսկ այն պարագայում, երբ դատավորի պաշտոնը, զբաղեցրած դիրքը պահանջում են որոշակի զսպվածություն՝ ապահովվելու դատական իշխանության հեղինակությունն ու անաչառությունը, ապա դա չի կարող զերծ պահել դատավորներին դատական իշխանության շուրջ տիրող անարդարությունների մասին բարձրաձայնելուց կամ արդարադատության համակարգում խախտումները մատնանշելուց։ Ավելին՝ այն կարող է դիտվել որպես պարտականություն[6]։

Միայն այն հանգամանքը, որ ՄԻԵԴ–ը վերանայումների արդյունքում ներպետական դատարանների կողմից կայացրած որոշումներով մարդու հիմնարար իրավունքների խախտում է արձանագրել և պետության համար պարտավորություններ են սահմանվել, ապա դա ինքնին չի նշանակում, թե դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության. դատավորի սխալը, թերացումը (դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը) ենթակա է ապացուցման[7]։

Օրենքի մեկնաբանությունը, փաստերի կամ ապացույցների բավարարության գնահատումը, բացառությամբ դիտավորության կամ կոպիտ անփութության դեպքերի, չպետք է անվերապահ առաջացնի կարգապահական պատասխանատվություն[8]:

Վերոհիշյալ զեկույցների պնդումների համաձայն՝ այդ չափանիշները մեծամասամբ անտեսվել են։

Դատավորների եվրոպական միության անունից ևս մեկ անգամ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ անվերապահորեն հետևել վերոհիշյալ եվրոպական չափանիշներին՝ դրանց ոգուն ու նպատակին, և գտնել արդյունավետ ուղիներ ու գործիքակազմ՝ շտկելու ստեղծված իրավիճակը, որում հայտնվել են հիշյալ դատավորները:

Դիմում ենք նաև Եվրոպայի Խորհրդի իրավասու մարմիններին իրականացնել իրավիճակի մոնիթորինգ, որը ամեն դեպքում անվերապահորեն կատարելու է Դատավորների եվրոպական միությունը:

Դատավորների եվրոպական միությունը պատրաստակամ է ըստ ձեր պահանջի տրամադրել ցանկացած լրացուցիչ պարզաբանում և աջակցություն:

Հարգանքով՝

(Ստորագրել են.)

Դատավորների միջազգային միության առաջին փոխնախագահ,

Դատավորների եվրոպական միության նախագահ  Դուրո Սեսա

Դատավորների միջազգային միության փոխնախագահ Միկայել Շյոբերգ

Դատավորների միջազգային միության փոխնախագահ Զաբինա Մատեյկա

Առդիր՝ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության անկախության վրա ազդեցություն ունեցող մարտահրավերների վերաբերյալ Դատավորների եվրոպական միության հայտարարությունը:

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян