Որ վաղը որեւէ մեկը չասի՝ դա ասել եմ, հո դա չե՞մ նկատի ունեցել
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավիճակը պատմական է եւ բախտորոշ, մենք պետք է հանդես գանք միասնական՝ կարծում է Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նա վստահ է, որ պետք է մի կողմ թողնել տարբեր մարդկանց վարած քաղաքականությունը, տարաձայնությունները․ «Եթե մենք որոշում կայացնենք, իսկ այդ պահը հասունանում է, պետք է կայացնենք ազգովի, իսկ ազգովի այդ որոշումը կարող է կայացնել ու իրականացնել միայն պետությունը՝ ուրիշ ոչ մեկը»։ Դեռեւս հնարավորություն կա Արցախն արժանապատվորեն փրկելու։ Բաբայանը շեշտում է, որ Արցախը չպետք է ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը՝ դա կլինի պարզապես խայտառակություն, արժանապատվությունից զրկվելն է դրան հաջորդելու, իսկ հետո՝ ֆիզիկապես ու հոգեպես ոչնչացումը։
«Հարցի էությունը ոչ թե Արցախի ապագան է, ոմանք մտածում են՝ պրծնենք Արցախից, չնայած այդ կոնսենսուսը՝ Արցախից պրծնելու, ինձ թվում է՝ սրտերում եւ հոգիներում է այդ որոշումն ընդունվում, բայց մի կողմ դնենք դա։ Հարցը հայ ժողովրդի ապագայի մասին է, որ դրանից հետո հայ ժողովուրդը դասական պատկերացմամբ հայ ժողովուրդ չի լինելու։ Մենք չենք հասկանալու՝ ինչ է հայ ժողովուրդն առհասարակ։ Սա ճեղքվածք է բերելու՝ սփյուռք, հայրենիք, օտարացում արցախցիների եւ տարբեր բաների։ Շատ վատ է լինելու»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ խնդրի լուծումը պետք է գտնել միասին, ժամանակ կորցնել չի կարելի, պետք է թիրախային աշխատել, ու այդ թիրախները երկու-երեքն են։
«Պետք է շատ լուրջ խոսել, վերջնականապես Ռուսաստանի Դաշնության հետ, Արեւմուտքն իր կարծիքը հայտնել է, բայց եւս մեկ անգամ Եվրոպան էլ ճշտենք, Հայաստանի Հանրապետության հետ ճշտենք։ Մենք ուզում ենք հայ ժողովրդի պատասխանը եւ գրավոր որոշումը՝ պատմության համար, որ վաղը որեւէ մեկը չասի՝ դա ասել եմ՝ հո դա չե՞մ նկատի ունեցել։ Երբ որ հայ ժողովուրդը փաթեթավորի իրավական ձեւով իր որոշումը, օրինակ, Արցախից հրաժարվելը, սա արդեն կլինի հիմք պատմության համար, սա արդեն կլինի բիբլիական մի փաստաթուղթ»,- ասաց Բաբայանը։
Անկախ ներկա իշխանությունների՝ արցախյան հիմնահարցի ուղղությամբ տարվող քաղաքականությունից, պետք է անցկացնել հանրաքվե՝ ով չմասնակցի, նրա ձայնն ավտոմատ պետք է նույնականացվի Արցախը հանձնելու հետ, որովհետեւ անտարբերությունը հավասար է դավաճանության։ Ինչ վերաբերում է «Հայաքվեին», Բաբայանը դրական է վերաբերվում այդ նախաձեռնությանը, սակայն կարծում է, որ 4 օրվա ընթացքում պետք է մեկ միլիոն ստորագրություն հավաքվեր։ Սա թեստ է՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք պետություն ունենալ, մենք իսկապե՞ս հայ ազգն ենք, թե՞ ինչ-որ բան փոխվել է՝ գուցե մուտացիայի՞ ենք ենթարկվել։ Բաբայանը նշում է, որ մենք հիմա շատ մոտ ենք պետականություն կորցնելուն եւ հավաքական իմաստնություն չենք դրսեւորում․ չենք հասկանում մի պարզ ճշմարտություն՝ մենք իրավունք չունենք լինել ռուսատյաց, ամերիկատյաց, պարսկատյաց, որեւէ այլատյաց։
«Մենք ծանր վիրավոր ենք, ամեն ինչ կորցրած, ոտք-ձեռք կտրած, աչքը հանած, լյարդը կտրած, ընկած ենք վերակենդանացման բաժանմունքում։ Հիմա էքսպերիմենտնե՞ր անենք․ եթե ռուս խաղաղապահը չլինի, չի լինելու Արցախը՝ բոլորս դա գիտենք։ Բայց զուգահեռ պետք է ասենք, որ պետք է վերականգնվի 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ մասնավորապես Բերձորի միջանցքի ապաշրջափակումը, պետք է լինի այնպես, ինչպես պայմանավորվել են։ Բայց դա չի նշանակում, որ դա պետք է լինի ի հաշիվ նրան, որ ռուսներին այստեղից հանենք, Արցախը կործանենք։ Ֆինլանդիայի՞ց են գալու մեզ օգնեն՝ Ֆինլանդիան ասում է՝ Ադրբեջանի կազմում պիտի լինեք»։
Պետք է վերականգնել Sփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնությունը։ Կասկածից վեր է՝ եթե վատ բան պատահի Արցախին, ապա ոչ ոք թող չկասկածի, որ արհավիրքը կտեղափոխվի նաեւ Հայաստան։




















































