«Մի հուզվիր, քանի որ դու ոչինչ չունես ապացուցելու». Էդ Շիրանի խորհուրդները՝ Ռոզա Լինին և Սերժ Թանկյանի մեկնաբանությունը
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինն այժմ պայմանագիր ունի միջազգային լեյբլի հետ և ինստագրամյան իր էջում շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ երգիչ Էդ Շիրանին, որը նրան աջակցել է ելույթից առաջ:
Ինստագրամյան իր էջում նա հրապարակել է հարցազրույցից հատված:
«Նա ինձ ասաց՝ մի հուզվիր, քանի որ դու ոչինչ չունես ապացուցելու և դու արդեն այստեղ ես։ Դու ոչ մեկին չպետք է ապացուցես, որ լավն ես, քանի որ դու, իսկապես, լավն ես»,-պատմում է Ռոզա Լինը:
Հավելելով իր տեսակի մասին Ռոզա Լինը նշել է՝ գիտի իր կարողությունների մասին:
«System of Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը մեկնաբանությունների բաժնում ևս սատարել է երգչուհուն:
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



