«Ընտրված երգը իմ տարիների ընկերն է...». Ավո Ադամյանի «Դաժան է սերը» տեսահոլովակի նկարահանման բացառիկ մանրամասները
ЛАЙФPast.am-ը Ձեզ է ներկայացնում երգիչ Ավո Ադամյանի և Հրաչ Քեշիշյանի համատեղ աշխատանքը: Երգիչը հունվարի 15-ին կներկայացնի իր նոր՝ «Դաժան է սերը» երգի տեսահոլովակը: Ստորրև ներկայացնում ենք որոշ մանրամասներ երգի ընտրության, երգի խեսքերի և երաժշտության, տեսահոլովակի նկարահանման հրապարակից լուսանկարներ, որոնք դուրս են մնացել կադրից, ինչպես նաև տեսահոլովակի անոնսը:
Դաժան է սերը , ատում եմ նրան...Հրաչ Քեշիշյանի և Ավո Ադամյանի համատեղ աշխատանքի արդյունքում կա հրաշալի տեսահելովակ: Երգիչը տեսահոլովակի սցենարը միանշանակ վստահել է ռեժիսորին ու առհասարակ ստեղծագործական ամբողջ թիմը եղել են պրոֆեսիոնալներ:
Հեռուստադիտողը հունվարի 15-ին ականատես կլինի պրեմիերային:
-Ինչպես ընտրվեց երգը:
-Երգն է ընտրել ինձ: Այն ունի պատմություն, անցած ճանապարհ:
- Ինչ ի նկատի ունես:
-Դեռ դպրոցական տարիքից կատարել եմ այս երգը:
-Ով է հեղինակը:
-Հեղինակը անհայտ է, եթե հայտնվի, որևէ մեկը և կարողանա փաստացի ապացուցել, որ իր ստեղծագործությունն է մեծ շնորհակալ կլինեմ: Երգի ընտրությունից հետո գործիքավորումը կատարել է Արսեն Բարսամյանը, ռեժիսորը` Հրաչ Քեշիշյան:
-Դու միջամտություն ունեցել ես սցենարային հարցերում:
-Ոչ , կատարել եմ այն ինչ ինձնից պահանջել է ռեժիսորը, առհասարակ մտածում եմ , որ երգիչը պիտի զբաղվի միայն իր կատարումով, իսկ տեսահոլովակի հետ կապված մյուս հարցերը վստահի համապատասխան մասնագետներին:
-Այս տեսահոլովակդ ինչով է տարբերվում մյուսներից:
-Նրանով, որ ընտրված երգը իմ տարիների ընկերն է: Հազար անգամ երգելուց հետո էլ հուզվում եմ: Նախապես ասեմ տեսահոլովակում առկա տեսարանները կապ չունեն իմ անձնական կյանքի հետ:
-Կլինեն քննադատություններ, ինչպես ես վերաբերվում դրանց:
-Իմ գործերի մեջ առաջին քննադատը ես եմ լինում ու հերթական աշխատանքս ներկայացնելուց մտածում եմ, որ ավելի լավը կարող էր լինել: Սա այն եզակի դեպքն է, որ չեմ կարողանում թույլ տեղը գտնել: Այս երգում էություն, հոգեվիճակ կա, ունի անհատական ընկալում մեզնից յուրաքանչյուրի կողմից:




















































