1.5 ամիս առաջ ադրբեջանցիների` սահմանագծի հայկական հատված ներթափանցելու հետևանքով մինչև այժմ 2 հայ զինծառայող շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ.Աբրահամյան
БЛОГ1.5 ամիս առաջ ադրբեջանցիների` սահմանագծի հայկական հատված ներթափանցելու հետևանքով մինչև այժմ 2 հայ զինծառայող շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ:
Նրանց նկատմամբ Բաքվում ակնհայտ ապօրինի գործընթաց է տարվում, որը շատ հեռու է իրավական որակելուց:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Մինչև այժմ հստակ չէ, թե ինչպես է ադրբեջանցիներին հաջողվել աննկատ հատել առաջնագիծը և առևանգել մեր զինծառայողներին, սակայն թեման խնդրահարույց է նաև մեկ այլ տեսանկյունից:
Ցանկացած քայլի դիմելիս Ադրբեջանը հաշվարկում է, թե իր գործողությունը` սադրանքի կամ ագրեսիայի տեսքով, հայկական կողմի ինչպիսի հակազդեցություն կբերի:
Ցավոք, Ադրբեջանում համոզված են, որ անպատիժ են մնալու ոչ միայն միջազգային առումով, այլ այն, որ հայկական կողմն էլ իրադրությանը համահունչ չի գործի:
Այս պայմաններում Ադրբեջանի ձեռքերն ազատ է և օգտվելով բարձիթողի իրավիճակից, նույնիսկ մեր տարածքում է ազատ գործում է` մի օր մարդ սպանում, մի օր մարդ գողանում, մի օր էլ պարզապես իր նախընտրած վայրում մարտական դիրք տեղակայում:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



