Ինչպես է տարիների ընթացքում փոխվել Լուարա Հայրապետյանը. լուսանկարներ
ФОТО
Ժամանակին հայտնի փոքրիկ երգչուհին այսօր արդեն մեծացել և դարձել է հմայիչ ու նրբագեղ օրիորդ: Past.am-ը անդրադարձել է Լուարա Հայրապետյանին, ով այսօր ապրում և ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Լուարան արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների։ Նա իր կարիերան սկսել է պարով։ 2003 թվականին արժանացել է գրան-պրիի «Փոքրիկ հրաշք» անվանակարգում, «Ծիածան» թատրոնում, որը Վոլգոգրադում էր։ 2005-ին արվեստի ու արհեստի համար մրցանակ է շնորհվել նրան Աստրախանի մարզի կառավարության կողմից։ 2006 թվականին արժանացել է Գրան-պրիի Համառուսական էստրադային երգի մրցույթում, Տուափսե քաղաքում։
Մասնակցել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2006» երգի մրցույթի ռուսաստանյան նախընտրական փուլին, գրավելով 2-րդ տեղը։
2008 թվականին մասնակցել է «Սլավյանսկի բազար» մրցույթին և հաղթանակ է բերել Հայաստանի համար։ «Մանկական Եվրատեսիլ 2009» երգի մրցույթիններկայացրել է Հայաստանը «Բարսելոնա» երգով և գրավել է 2-րդ հորիզոնականը այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։
Լուարա Հայրապետյանը` այսօր:




















































