Համայնքներում ցանկացած խնդիր լուծելի է, եթե կան սրտացավ, համայնքին ու ժողովրդին նվիրյալ, փորձառու ղեկավարներ․ Մանե Թանդիլյան
БЛОГ«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․
Համայնքներում ցանկացած խնդիր լուծելի է, եթե կան սրտացավ, համայնքին ու ժողովրդին նվիրյալ, փորձառու ղեկավարներ։
Ալավերդիի ղեկավարումը ստանձնելուց հետո մեր թիմակից Արկադի Թամազյանի նախաձեռնությամբ արդյունավետորեն լուծվել են մի շարք խնդիրներ, ինչի մասին հենց բնակիչներն են փաստում։ Իսկ որպես առաջնային հիմնահարց՝ տրանսպորտային ցանցի արդիականացումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում։
Արդյունքը՝ մեր սիրելի Ալավերդի համայնքն արդեն նոր միկրոավտոբուսներ ունի. դրանց մի մասն արդեն պատրաստ է սպասարկելու բնակիչներին, ապահովելու նրանց հարմարավետ և ժամանակին տեղաշարժը։
«Ապրելու երկիրը» սկսվում է համայնքներից. ապրելու պետք է դառնա յուրաքանչյուրիս համայնքը, գյուղը, քաղաքն ու միջավայրը։ Այսպիսին է ապրելու երկիր կառուցելու մեր տեսլականն ու ռազմավարությունը։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



