Երևան քաղաքի 2024-2026թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաջորդ երեք տարիներին նախատեսվում է փոխարինել տարեկան 100 վերելակ․ Մեսրոպ Առաքելյան
ПОЛИТИКАՄեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երևան քաղաքում այս տարվա սկզբի դրությամբ առկա է փոխարինման ենթակա 3200 վերելակ, որից այս տարի նախատեսվում է փոխարինել 500-ը, անցյալ տարի էլ փոխարինվել է 467-ը։
Լա՞վ բան է արդյոք վերելակների փոխարինումը։ Իհարկե, այո, ոչ միայն լավ, այլև՝ կարևոր, պարտադիր, առաջնային։ Բայց, պարզվում է, որ այս՝ մոտ 1000 վերելակի փոխարինումը կամ դրա ծրագիրը բացառապես նախընտրական խոստում է։
Եվ ահա, Երևան քաղաքի 2024-2026թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաջորդ երեք տարիներին նախատեսվում է փոխարինել տարեկան 100 վերելակ։
Դե ընտրությունները ավարտվում են, պետք է մոռանալ, որ Երևանը խնդիրներ ունի։ Այսինքն, այս տարվա վերջ Երևանը կունենա 2700 փոխարինման ենթակա վերելակ, եթե, իհարկե, այս տարվա 500-ը փոխարինվի։
2700 վերելակը բաժանում ենք տարեկան 100 վերելակի, ստացվում է 27 տարի։ Այսինքն, եթե տեսականորեն (պարզ է՝ դա իրականում տեղի չի ունենալու) ՔՊ-ն մնա իշխանության, Երևանի բոլոր վերելակները կփոխարինվեն 2050 թվականին։
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
3
Западный «сегмент» объединится: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
Убеждают, чтобы Никол Пашинян внезапно не появился возле Эчмиадзина: «Паст»



