Արցախում դադարեցվել է վառելիքի ներկրումը. մարդկանց այն տրվում է անհետաձգելի կարիքի դեպքում
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի լիակատար շրջափակման պայմաններում հունիսի 15-ից բենզինի եւ դիզվառելիքի ձեռքբերման կտրոններ տրամադրման գործընթացն իրականացվում է միայն կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան: Արդեն 20 օր է, դադարեցվել է վառելիքի ներկրումը Արցախ:
Ստեղծված իրավիճակում որոշում է կայացվել վերանայել առաջնահերթությունները:
Բենզինի եւ դիզվառելիքի ձեռքբերման կտրոնային համակարգն Արցախում ներդրվել է 2022-ի դեկտեմբերի 12-ից հետո, երբ վառելիքի ներկրում Արցախ հնարավոր դարձավ միայն ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով կազմակերպվող հումանիտար բեռնափոխադրումների շնորհիվ:
Ներկայումս վառելիքի ձեռքբերման կտրոններ տրամադրվում են յուրաքանչյուր ներկայացված հայտի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում:
Մանրամասները՝ տեսանյութում:




















































