Ереван, 25.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանն ուզում է, որ Արցախը դառնա ռուսական զորքով շրջապատված սև խոռոչ, անկյանք միավոր. Վահե Հովհաննիսյան

БЛОГ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանն ուզում է, որ Արցախը դառնա ռուսական զորքով շրջապատված սև խոռոչ, անկյանք միավոր։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Ռացիոնալ այլընտրանք այսօրվա իրավիճակին.

Վ. Օսկանյանը երեկ կոնցեպտուալ ձևակերպում տվեց Արցախի հարցին՝ այս պահի իրողություններից ելնելով.

1. Հնարավոր է արագ նվազագույնի հասցնել պատերազմի հնարավորությունը

2. Հնարավոր է փոխել բանակցությունների անհուսության բովանդակությունը։

Նա ձևակերպում է նաև նախապայմանները՝ տալ իրեն և մի խումբ դիվանագետների 100 տոկոսանոց լիազորություններ, և որ Ն. Փաշինյանը երեք ամիս ընդհանրապես չխոսի։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ նախապայմանները չեն իրականացվելու, բայց դրանից կոնցեպցիայի արժեքը չի փոխվում։ Ավելին՝ ընդգծվում է անելիքի բովանդակությունը։

                                Այս պայմաններում մեր անելիքը

Այս բովանդակությունը կարող է դառնալ կոնսոլիդացիոն սոսինձ՝ Արցախի, Հայաստանի ռացիոնալ–ազգային հատվածի, հայկական աշխարհի ու նաև միջազգային հանրության համար, առաջին հերթին՝ միջնորդների։ Արեցինք սա՝ այս բովանդակությունը դառնալու է լուրջ խնդիր Ալիևի համար։

Արցախի հարցը այս պահին հանգում է երկու կետի.

ա/ Արցախի անվտանգություն

բ/ 120 հազար հայության՝ 21-րդ դարում ընդունված նորմալ ապրելու, կենսագործունեության միջավայր։

Ահա այս գործի հաջողության համար էլ կա կարևոր նախապայման. Արցախից և Արցախի հարցում պետք է լինեն բացառապես ռացիոնալ, գործնական ուղերձներ, մոտեցումներ։ Էմոցիան պետք է հասցվի նվազագույնի։ Էմոցիան միայն պետք է վերաբերի բլոկադայի թեմային։ Մնացած հարցերում՝ միայն ռացիոնալ առաջարկներ։

                                Ով ենք մենք՝ իշխանության այլընտրանքը

«Մենք» այս պահին իշխանություն չենք. սա իրողություն է, որն էապես դժվարացնում է մեր անելիքը։ Բայց սա չի նշանակում, որ այս փաստը փակում է բոլոր հնարավորությունները. Արցախը, 120 հազար արցախահայությունը և Հայաստանի գալիք հազարամյակների պատմությունը չեն կարող գերի լինել այս պահի ՀՀ իշխանություններին։

Այս առումով շատ կարևոր է ձևակերպենք, թե մենք ով ենք, սա չափազանց կարևոր հարց է։

Մենքը.

- Արցախն է, որից պետք է դուրս գան գրագետ, ռացիոնալ ձևակերպումներ։ (Արցախի իշխանությունները և Արցախի անվտանգության և զարգացման ճակատը՝ համագործակցելով)

- Արցախի շուրջ ձևավորվող շարժումը Հայաստանում. մենք ռևանշիստ չենք, մենք իրականությունից կտրված արկածախնդիրներ չենք։ Մենք կայուն խաղաղության կողմնակիցներն ենք՝ ազգային-ռացիոնալ պատկերացումներով։

- Հայկական աշխարհում նույն բովանդակությամբ կոնսոլիդացիայի պրոցեսը՝ նշված երկու կետի շուրջ։ Հայկական աշխարհ ասելով նկատի ունեմ ազդեցիկ հայեր, սփյուռքի կառույցների հետ գրագետ, համակարգված աշխատանքը, առաքելական եկեղեցի։

                                     Կարևոր գործերի ժամանակը

Վ. Օսկանյանը, որպես փորձառու դիվանագետ, սահմանափակվեց մակրո-ձևակերպումներով՝ ասելով այն, ինչը կարելի էր և պետք էր ասել հրապարակայնորեն։ Դրան պետք է հետևի կարևոր գործերի ժամանակը.

ա/ վերը նշված երկու կետերի (անվտանգություն և ապրելու միջավայր) շուրջ գրագետ քայլերի, առաջարկների, գաղափարների դետալային մշակում։

բ/ Արցախի և հայրենիքապահպանության գաղափարով նոր համահայկական պլատֆորմի ձևավորում՝ Արցախ, Հայաստանի ազգային–ռացիոնալ շրջանակներ, հայկական աշխարհի ազդեցիկ շրջանակներ։

Ադրբեջանն ուզում է, որ Արցախը դառնա ռուսական զորքով շրջապատված սև խոռոչ, անկյանք միավոր։ Ու ինքը միայն այդպես կարող է հաղթել։ Մեր խնդիրը հակառակն է՝ ունենալ անվտանգ ու նորմալ կյանքով ապրող Արցախ: Ա կետը գրագետ բովանդակությունն է, Բ-ն՝ ուղղակի այլընտրանք չունեցող մեխանիզմ, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է։

Ես վստահ եմ՝ անենք ամեն հնարավորը և կտեսնենք, որ անսպասելի բացվում են նաև անհնարինի դռները։ Ուրեմն պետք է աշխատել»,-գրել է Հովհաննիսյանը:

От Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски