Մենք հուսահատվելու և թևաթափ լինելու բարոյական իրավունք չունենք. Գագիկ Ծառուկյան
БЛОГԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն 28 տարի է, ինչ Սահմանադրությունը դարձել է մեր անկախ պետականության խորհրդանիշներից մեկը:
Ցավոք, ներկայումս ապրում ենք այնպիսի ժամանակներ, երբ պետության համար նշանակալի այս օրը տոնելու ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ ցանկություն կա, շատերն էլ այն նշելու իմաստը չեն տեսնում:Դժվար է տոնական մթնոլորտ ստեղծել, երբ ամեն օր հնչում են մեր պետականության կորստի վտանգի մասին ահազանգեր, իսկ Արցախն արդեն տևական ժամանակ է շրջափակման մեջ է գտնվում։
Սակայն մենք հուսահատվելու և թևաթափ լինելու բարոյական իրավունք չունենք: Մենք միասնաբար պետք է ելքեր փնտրենք ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար:
Ինձ համար այդ ելքը առաջին հերթին ներքին հանրային հաշտությունն է:Մենք պետք է գիտակցենք, որ ատելության ու թշնամանքի այս մթնոլորտը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Համերաշխության մթնոլորտը պետք է գերակա լինի հանրային բոլոր մակարդակներում:
Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, երբ Սահմանադրությամբ ամրագրված «իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին» ձևակերպումը լինի իրականություն, այլ ոչ թե զուտ բառեր: Համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները չպետք է միայն թղթի վրա ամրագրված լինեն, այլ ամենօրյա գործածությամբ ապացուցվեն: Եվ այստեղ անելիք ունենք բոլորս...
Մաղթում եմ խաղաղություն մեր երկրի սահմաններին, լավատեսություն և բարեկեցություն մեր ժողովրդին:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



