«Դեղամիջոցներ» արտահանման խոչընդոտների դեմ
БЛОГԱրմեն Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գաղտնիք չէ, որ ցանկացած պրոդուկտի արտադրության ծավալների աճն ուղիղ համեմատական է շուկայում դրա պահանջարկի առկայությանը: Թերևս բոլորս էլ գիտակցում ենք, որ ՀՀ-ի շուկան շատ փոքր է և պետք է աշխատել նոր շուկաների ներգրավման ու արտադրանքի արտահանման ուղղությամբ: Բացի նոր շուկաների ներգրավումը, արտադրանքի արտահանման ծավալների վրա էական ազդեցություն ունեն նաև մի շարք այլ գործոններ: Վերջիններիս թվին է պատկանում մաքսազերծման գործընթացը, քանի որ բազմաթիվ պրոդուկտների, մասնավորապես մի շարք մթերքների պիտանելիության ժամկետը շատ կարճ է:
Օրերս ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետի և ՌԴ տրանսպորտի նախարարի միջև: Ի թիվս մի շարք կարևոր հարցերի քննարկվել են նաև առևտրատնտեսական կապերի սերտացմանը վերաբերող խնդիրներ: Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև Վերին Լարսի անցակետում բեռների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման գործընթացի արագացման խնդրին և քննարկել հարցի լուծման հնարավոր տարբերակները:
Հարկ է նշել նաև, որ ՌԴ կողմը կարևորել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը և պատրաստակամություն հայտնել ուսումնասիրել հնարավոր մասնակցության հարցը:
Հարկ է նշել նաև, որ ՌԴ կողմը կարևորել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը և պատրաստակամություն հայտնել ուսումնասիրել հնարավոր մասնակցության հարցը:
Վերը նշված երկու ծրագրերի իրականացումն էական ազդեցություն է խոստանում ՀՀ-ից արտադրանքի ավելի դյուրին արտահանման, ինչն էլ իր հերթին` արտահանման ծավալների ու արտահանվող պրոդուկտների տարատեսակների ավելացման համար:
1
Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»
2
А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? "Паст"
3
Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»
4
Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»
5
Сотрудники Idram стали тайными Дедами Морозами для воспитанников центра дневного ухода «Орран»



