Սյունիքում հանրապետական նշանակության ավտոճանապարհի լուսավորության սնուցման նպատակով արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվում. Մանե Թանդիլյան
БЛОГ«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սյունիքում հանրապետական նշանակության ավտոճանապարհի լուսավորության սնուցման նպատակով արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվում։
Սա մեկն է այն վեց կայաններից, որոնք ևս առաջիկայում գործարկվելու են և լինելու Տաթև համայնքի տարբեր բնակավայրերի կարևոր ենթակառուցվածքների էներգիայի աղբյուրը։
Այսպիսի կայանի առավելությունները հստակ են։ Փաստացի, այս լուծումը համայնքի համար էական գումարների տնտեսում կապահովի, համայնքը կունենա մատչելի ու հասանելի էներգիա, կլուծվեն մի շարք կառույցների ջեռուցման, տաք ջրի և լուսավորության խնդիրները։
Էներգիայի ստացման այլընտրանքային այս միջոցի առաջարկն ու նախաձեռնությունը Տաթև համայնքի ղեկավարի տեղակալ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանինն է։
Հպարտությամբ եմ փաստում, որ մեր թիմում սրտացավ ու կոմպետենտ մարդիկ են, իրենց համայնքի նվիրյալներ, որոնք տիրապետում են խնդիրների գրագետ լուծման բանաձևերին։ Սա պարզ օրինակ է նրա, որ արդյունավետ կառավարման հիմքում են զարգացումը, դրական փոփոխություններն ու տեսանելի արդյունքները։
Այս ծրագիրը, ինչպես նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհի լուսավորության ծրագիրը իրականացվում է «Ապրելու» հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



