Իշխանությունները թույլ չեն տալիս սկսել ՀայաՔվեի ստորագրահավաքը
БЛОГԵրևանի վարչական շրջանների մի շարք թաղապետարաններ, հղում կատարելով Երևանի քաղաքապետի ապօրինի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին, իրենց պաշտոնական նամակներով անցած շաբաթվա ընթացքում հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի համար, թեև դա օրենքի իմպերատիվ պահանջ է և իրենց սահմանադրական պարտականությունն է։
Փաստորեն, մի կողմից, Ալիևը բռնանում է արցախցիների իրավունքների վրա, մյուս կողմից նրա քաղաքակիրթ գործընկեր Փաշինյանը իր դրածոների միջոցով՝ երևանցիների իրավունքների վրա։ Ուստի, մենք գործ ունենք հայ ժողովրդի նկատմամբ թե’ արտաքին, թե’ ներքին թշնամական գործողությունների հետ։
Բոլոր այս պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք փորձում են բռնանալ մեր ժողովրդի սահմանադրական իրավունքերի վրա, մեր նախաձեռնող խմբի կողմից Գլխավոր դատախազին արդեն իսկ ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին։
Իշխանություններն ի ցույց դրեցին իրենց իսկ վախերը՝ հասկանալով, որ 50 հազար ստորագրությունը կարող է վերածվել համազգային պայքարի մեկնարկի՝ հանուն Հայաստանի ու Արցախի։
Մենք մինչև վերջ փորձելու ենք այս վարչակարգի դեմ պայքարել օրինական ճանապարհով, սակայն մեր համբերությունը անսահման չէ։
Մենք ի վերջո կգտնենք միջոցներ՝ վերջ դնելու Երևանի քաղաքապետարանին տիրացած ապօրինի խմբակի և նրա քաղաքական շահառուների կամայականություններին և վերականգնելու սահմանադրական կարգը և ժողովրդի լիարժեք իշխանությունը մեր երկրում։
Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ոչ թե ժողովուրդն է պատկանում իշխանությանը։
Ստորև ներկայացնում ենք մերժումների նամակները։
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
5
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»



