Եվս 15 ադրեջանական ընտանիք է տեղափոխվել Լաչին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Բաքվի Գարադաղ թաղամասի Gobu Park 3 բնակելի համալիրից Լաչին է տեղափոխվել ադրբեջանցիների ևս մեկ խումբ։ Այս փուլում մշտական բնակության է ժամանել 15 ընտանիք՝ 53 հոգի։ Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լաչին քաղաք ժամանած ընտանիքներին դիմավորել են Ադրբեջանի «Փախստականների և տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի, Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մաս կազմող Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության և Լաչինի շրջանի Գործադիր իշխանության աշխատակիցները» (չակերտները Tert.am),- հայտնել են լրատվամիջոցները։
Լաչին տեղափոխվածները նաև ստացել են իրենց տների բանալիները։

Այս կերպ իրականացվում է 70 ընտանիքի (266 մարդ) տեղափոխումը Լաչին։
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
3
Потеря памяти или преднамеренность? «Паст»
4
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
5
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»



