Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Կոչ ենք անում ԵԽ գլխավոր քարտուղարին արձագանքել Լաչինի անօրինական արգելափակման անհերքելի փաստերին. Արցախի ԱԳՆ

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը՝ ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունման կապակցությամբ․

Հարկ ենք համարում նշել 2023 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ձայների բացարձակ մեծամասնությամբ  ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, ինչպես նաև անհապաղ իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ի կողմից կիրառված միջանկյալ միջոցները և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը։

Ճանաչելով 2020 թվականին Ադրբեջանի կողմից ուժի կիրառման փաստը` Լաչինի միջանցքի արգելափակմանն ուղղված Բաքվի միակողմանի գործողությունները, որոնք հանգեցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքների ոտնահարմանը, ԵԽԽՎ-ն առաջին անգամ արձանագրում է Ադրբեջանի կողմից ԵԽ-ի նկատմամբ իր կանոնադրական և կոնվենցիոն պարտավորությունների, ինչպես նաև կազմակերպությանն անդամակցության ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ ստանձնած հանձնառության խախտումը:

Կարևորում ենք նաև Վեհաժողովի եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի կողմից ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ հայ բնակչությունը ստիպված կլինի լքել իրենց տները, եթե հակամարտությունը չլուծվի քաղաքական ճանապարհով։ Այս կապակցությամբ ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս միջազգային կազմակերպությունների և ընդհանրապես պետությունների հանրության ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի ավելի լայն քաղաքականության մի մասն է, որի նպատակը էթնիկ զտումներ իրականացնելն է։

Էական ենք համարում այն փաստը, որ ընդունված բանաձևում ԵԽԽՎ-ն հստակ արձանագրում է Ադրբեջանի կողմից պարտադրված ապօրինի շրջափակման և կանխամտածված էներգետիկ ճգնաժամի ստեղծման արդյունքում Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դրանց աղետալի մարդասիրական հետևանքները, և կոչ անում Ադրբեջանին անհապաղ վերականգնել Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։

Ամբողջովին կիսում ենք բանաձևում արտահայտված մտահոգությունը՝ էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից օգտագործվող թշնամական և սպառնալից հռետորաբանության առնչությամբ։ Սատարում ենք Լաչինի միջանցք և Արցախի Հանրապետություն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների անարգել մուտքն Արցախ ապահովելու ԵԽԽՎ կոչին։

Ընդգծում ենք  միջազգային մեխանիզմների կիրառմամբ Ստեփանակերտի և Բաքվի միջև խաղաղ երկխոսություն սկսելու վերաբերյալ բանաձևում հնչեցված կոչերը: Վերահաստատում ենք Արցախի Հանրապետության իշխանությունների հետևողական դիրքորոշումը՝ կողմերի համագործակցության և իրավահավասարության սկզբունքների հիման վրա՝ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափի շրջանակներում, բոլոր վիճելի հարցերն ու հակասությունները քննարկելու, խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության արդարացի, արժանապատիվ և համապարփակ լուծում փնտրելու վերաբերյալ։

Հաշվի առնելով Արցախի ամբողջական անմարդկային շրջափակումը, լիակատար ամենաթողության պայմաններում Ադրբեջանի կողմից շարունակվող ապօրինի և հանցավոր գործողությունները, և որպես հետևանք՝ Լեռնային Ղարաբաղում կտրուկ վատթարացող հումանիտար ճգնաժամը, կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին անհապաղ արձագանքել Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման անհերքելի փաստերին և հրատապ գործարկել կազմակերպության մեխանիզմները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հետագա խախտումները կանխելու համար։

При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении