Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Միքայել Միրզոյանի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 22-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» սան է։
Միրզոյանը կարիերան սկսել է «Ուրարտուի» (այն ժամանակ՝ «Բանանցի» կազմում)։ Այնուհետև 3 մրցաշրջան անցկացրել ԲԿՄԱ-ի կազմում՝ 2020/21-ին վարձակալական հիմունքներով հանդես գալով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, իսկ 2021/22 և 2022/23-ին արդեն որպես ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Բարձրագույն խմբում Միրզոյանը մասնակցել է 68 հանդիպման և խփել 7 գոլ։
Միրզոյանը հանդես է եկել նաև Հայաստանի Մ17, Մ19 և Մ21 տարեկանների հավաքականներում։