Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Զարմանալի չէ, որ Ալիևն ու Էրդողանը գոհ են Փաշինյանից. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

dzen.ru/yerkramas-ը «Հայաստանի թշնամիներին քծնելու Փաշինյանի հերթական փորձը» վերնագրով հոդվածում գրում է, որ իրավիճակը Հայաստանում և Արցախում օրեցօր վատթարանում է Նիկոլ Փաշինյանի պարտվողական կեցվածքի, անկարողության ու Ադրբեջանին և Թուրքիային անվերջ զիջումների պատճառով։ Երբ նա եկավ իշխանության, ներկայացավ որպես դեմոկրատ, բայց շուտով պարզվեց, որ նա բռնապետ է: Հինգ տարի առաջ Փաշինյանը մեծ հանրահավաքում խոստացավ. «Եթե Ղարաբաղի բանակցային գործընթացում լինի կարգավորման տարբերակ, որին ես ինքս համաձայնեմ և լավ տարբերակ համարեմ, ոչ ոք թող չմտածի, որ ես կստորագրեմ որևէ թուղթ կամ կանեմ որևէ գործողություն ձեզանից թաքուն:

Երբ տեսնեմ, որ կա մի տարբերակ, որի մասին իսկապես կարելի է խոսել, կգամ, կկանգնեմ այստեղ և կներկայացնեմ բոլոր մանրամասները, և դուք կորոշեք այդ տարբերակով գնա՞լ կարգավորման, թե՞ ոչ։ Եթե որոշեք, որ գնալու ենք, ուրեմն կգնանք, եթե որոշեք, որ չենք գնալու, ուրեմն չենք գնա։ Դուք բարձրագույն իշխանություն եք, և դուք եք որոշում, և դրանում որևէ կասկած չի կարող լինել»։ Բայց 2018 թվականի այդ հանդիսավոր խոստումից հետո նա ոչ մի հարցով ժողովրդի որոշումը չի հարցրել։ Բայց արել է հետևյալը.

-Իր քաղաքական ընդդիմախոսների հասցեին սպառնալից հայտարարություններ է արել, տեղական ընտրությունների ժամանակ բանտարկել է իր կուսակցության մրցակիցներին, ձերբակալել ցուցարարներին և արգելել սփյուռքահայ նշանավոր անձանց մուտքը Հայաստան իր ռեժիմի նկատմամբ նրանց քննադատության պատճառով:

-Նա Հայաստանի բնակչությանը բաժանել է երկու թշնամական ճամբարների և օտարել սփյուռքին Հայաստանից։

-Բանակի կառավարումն սկզբունքորեն վատ է կազմակերպել 2020 թվականի աղետալի պատերազմի ժամանակ, որի արդյունքում զոհվել են հազարավոր հայ երիտասարդ զինվորներ, իսկ Արցախի մեծ մասը կորսվել է։

-Նա չի կարողացել հասնել Ադրբեջանից հայ ռազմագերիների ազատմանը։

-Վերջին երկու տարվա ընթացքում նա չի կարողացել պաշտպանել Հայաստանի սահմանները Ադրբեջանի կողմից կրկնվող հարձակումներից:

-Վեց ամիս է՝ նա չի կարողանում բացել Ադրբեջանի կողմից շրջափակված Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախի 120 հազար բնակիչ ունի սննդամթերքի ու դեղորայքի պակաս։

-Նա թուլացրել է հայոց բանակը։

- Նա մերժել է Արևմտյան Հայաստանի վերաբերյալ Թուրքիային ուղղված հայկական պահանջները՝ հայտարարելով, որ Հայաստանը տարածքային պահանջ չունի իր հարևաններից որևէ մեկի նկատմամբ։

-Նա գնացել է Անկարա՝ նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը՝ խայտառակելով իրեն ու Հայաստանին։

-Նա Արցախը տվել է Ադրբեջանին: Հակառակ Փաշինյանի ստերին, որն ասում է, թե Արցախը տվել են Հայաստանի նախկին ղեկավարները, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը վերջերս ասել է. «Առաջին անգամ… Հայաստանում Ղարաբաղը համարել են Ադրբեջանի մաս»։ Եվ զարմանալի չէ, որ Ալիևն ու Էրդողանը գոհ են Փաշինյանից: Վերջերս էլ Փաշինյանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ կասկածելի հայտարարություններ է արել Հայաստանի պետական զինանշանի և օրհներգի վերաբերյալ, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։ Այսինքն, օրհներգի ու զինանշանի վերաբերյալ Փաշինյանի քննադատությունը հակասահմանադրական է։

Ահա թե ինչպես է Փաշինյանը բնութագրել Հայաստանի զինանշանը. «Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա՝ Նոյյան տապանն Արարատ լեռան վրա, Հայաստանի չորս տոհմերի զինանշանները։ Վերջերս, երբ նայում եմ այս զինանշանին, հարց է ծագում՝ մեզանից յուրաքանչյուրի համար սրբավայր հանդիսացող պատկերն ինչպե՞ս է կապված 1991 թվականին հիմնադրված պետության հետ, ինչի՞ մասին է։ Նոյյան տապան, որը գտնվում է Արարատ լեռան վրա, իսկ Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրի տակ է։ Առյուծ, որը բնական պայմաններում վաղուց Հայաստանում չէ: Առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում այստեղ վաղուց չի ապրում: Եվ այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, իրականում մեզանից յուրաքանչյուրի, չթվա դա միայն ձեր մեջ է, մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա այդ երկվության մասին է, պատմական Հայաստանի և իրական Հայաստանի»։ Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը առիթը բաց չի թողել դժգոհելու Հայաստանի պետական մյուս խորհրդանիշից՝ պետական օրհներգից:

Եվ դա՝ հենց այն օրը, երբ Հայաստանը նշում էր Պետական խորհրդանիշների օրը: Նա ասել է. «Այսօր մեր օրհներգի պաշտոնական խոսքերն ավարտվում են մահով։ Գաղափարախոսությունն ինքնին ճիշտ է, ուստի ես տեքստի հետ խնդիրներ չունեմ, բայց այն ավարտվում է մահվան տողով և մահվան տեսարանով»։ Սա Փաշինյանի հերթական փորձն է Հայաստանի թշնամիներին հանգստացնելու նպատակով թուլացնել հայերի ազգային զգացմունքները։ Հիշեցնենք, որ օրհներգի խոսքերը գրել է նշանավոր բանաստեղծ Միքայել Նալբանդյանը 1861 թվականին, այն Հայաստանի Առաջին Հանրապետության կողմից ընդունվել է 1918 թվականին և բառերի մի փոքր փոփոխությամբ վերահաստատվել է ներկայիս Հայաստանի Հանրապետության կողմից։

Ի՞նչ կառաջարկի Փաշինյանը հաջորդիվ: Երևի թե փոխել Հայաստանի դրոշն ու երկրի անունը: Սակայն սա այն նույն մարդն է, որն ինքնագոհ հայտարարում էր. «Ես չեմ պատկերացնում մի մարդու, ով կարող է ավելի շատ սիրել իմ երկիրը, քան ես: Չի կարող լինել նման բան, բացառվում է»։ Բայց անգամ խորհրդային տարիներին Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա էր պահպանվել Արարատ լեռը, որը Փաշինյանը առաջարկում է հանել։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող է անկախ Հայաստանի Հանրապետության վարչապետը լինել ավելի քիչ ազգայնասեր, քան անգամ Խորհրդային Հայաստանի ղեկավարները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай