Ереван, 15.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ին­չո՞ւ և ին­չի՞ մա­սին է լռում Փա­շի­նյա­նը. ո՞րն է նրա մտմտած աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­ջորդ հա­մադ­րու­թյան վերջ­նա­կան նպա­տա­կը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru–ն «Փաշինյանը մտմտում է նոր աշխարհաքաղաքական կոմբինացիա» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին ուշադրություն է գրավել։ Նա որոշել է իր ցուցմունքները հրապարակել 44օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում։ Ավելի ճիշտ՝ բացահայտել, այսպես կոչված, Ղարաբաղյան գործի նյութերը, որոնք պահվում են Հայաստանի ԱԳՆ արխիվներում, և որոնք հասանելի են մարդկանց սահմանափակ շրջանակի։ Հետևաբար, նրա բերած տվյալներից շատերը սենսացիոն տեսք ունեն: Ահա նրա բարձրաձայնած հարցերից ընդամենը մի քանիսը: Այսպիսով, նա բացահայտել է 1999 թվականին ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի բովանդակությունը, որոնք պարունակում էին կետ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների հնարավոր փոխանակման մասին։

«Դրանում, մասնավորապես, նշվում է, որ 1988 թվականի սահմաններով ԼՂԻՄ-ը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, իսկ Մեղրիի շրջանը (Արևմտյան Զանգեզուր)՝ Ադրբեջանին»,ասել է Փաշինյանը: Բայց այդ փաստաթուղթը, ինչպես Փաշինյանն է ասում, «չի ընդունվել», թեև, նրա կարծիքով, վերածվել է Քի Ուեսթի փաստաթղթի, «որը նախատեսում էր Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել Լաչինի միջանցքի դիմաց»։ Ավելին, Փաշինյանը պնդում է, որ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ չորս բանաձևերում «Լեռնային Ղարաբաղը կոչվում է Ադրբեջանի տարածաշրջան»։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ղարաբաղը դարձել է ադրբեջանական արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Նա համոզված է, որ նրա ընդունած բոլոր փաստաթղթերը ենթադրում էին Ղարաբաղյան հիմնախնդրի լուծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացում, սակայն տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանելով։ Հիմնական ինտրիգն այստեղ այն է, որ Փաշինյանը փորձում է Ղարաբաղի դոսյեի որոշ նյութեր, որոնք գտնվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում, և որոնք աշխատանքային վարկածի բնույթ են կրել, որպես մեղադրական եզրակացություն ներկայացնել Հայաստանի նախկին ղեկավարներին: Ուստի, երբ Փաշինյանը սկսում է հղումներ անել պատմական նյութերին, պետք է մտածել այն նպատակների ու խնդիրների մասին, որոնք նա փորձում է լուծել պատմության գիրկն անցած նախագծերի վերարտադրման միջոցով։

Եվ հարց է ծագում, թե կոնկրետ ովքե՞ր են կանգնած այդ ամենի հետևում, ի՞նչ քաղաքական տրամաբանություն կա, և ի՞նչ խնդիր են լուծում նա կամ նրա հետևում կանգնած ուժերը։ Սկսենք նրանից, որ 1999 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպան Հարի Գիլմորն է հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման ծրագրով։ Բայց եթե հետևողական լինենք, ապա դեսպան Գիլմորը հեռու էր առաջինը լինելուց: Առաջինը ամերիկյան «Գոբլի պլանն» էր։ Հայտնի է Ղարաբաղյան կարգավորման այդ ծրագրի երկու վարկած. առաջինը հայտնվել է 1992 թվականի հունվարին, երկրորդը՝ 1996 թվականին, և այն հաստատվել ու աջակցվել է Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի կողմից: Պլանի առաջին տարբերակի վերաբերյալ Փոլ Գոբլը ավելի ուշ խոստովանել է, որ ինքը «մեծ սխալ» էր թույլ տվել, քանի որ «չէր հասկացել Հայաստանի համար Իրանի հետ ընդհանուր սահմանի հոգեբանական նշանակությունը»։

Ինչ վերաբերում է «Գոբլ-2»-ին, ապա այն սահմանում էր հետևյալը. Հայաստանի հարավային հատվածի (Մեղրու շրջան) փոխանակում Նախիջևանի ինքնավարության արևմտյան մասի հետ, ԼՂՀ-ն Լաչինի միջանցքի հետ միասին կա՛մ պետք է հռչակվեր Հայաստանի մաս, կա՛մ ստանար անկախություն, իրականացվեր հայ-թուրքական սահմանի ապաշրջափակում, լուծվեր Ադրբեջանի Նախիջևանի ինքնավարության ոչ անկլավային գոյության խնդիրը, պահպանվեր Հայաստանի և Իրանի սահմանը: Բայց Գոբլի ծրագիրը մնաց միայն թղթի վրա որպես ծրագիր, թեև ենթադրվում է, որ այն տարբեր վարիացիաներով քննարկվել է 2006 թվականին Ռամբուեում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ։ «Գիլմորի պլանը»՝ «Գոբլի պլանի» արդիականացված տարբերակը, զարգացում է ստացել միայն դիվանագիտական ուղիներում և դուրս չի եկել «մտերիմ քաղաքական շփումներից»։

Բայց այս մասին Փաշինյանը, չգիտես ինչու, լռում է: Ինչպես նաև լռում է այն մասին, որ այն ժամանակ ամերիկյան դիվանագիտությունը Ղարաբաղյան խնդիրը դիտարկում էր որպես Թուրքիայի, այլ ոչ թե Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների խնդրի ածանցյալ։ Որովհետև «Գիլմորի պլանը» չէր նախատեսում Լեռնային Ղարաբաղի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելին, կարգավորման հարցում «հիմնական» մոտեցումը Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց հաղորդակցության միջանցքների հիման վրա էր։ Նախ՝ տնտեսական հարաբերությունների զարգացման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերում, ապա միմյանց ճանաչման քաղաքական ակտեր։ Ենթադրվում էր նաև կապի մի քանի «միջանցքի» ստեղծման սխեմա՝ Կարս - Գյումրի - Ղազախ, Կարս - Երասխ - Նախիջևան - Մեղրի - Ալ յաթ - Բաքու, Նախիջևան Լաչին - Ստեփանակերտ - Եվլախ: Դրանք պետք է վերահսկվեին ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Նորվեգիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների սահմանափակ ռազմական կոնտինգենտների կողմից։

Բացի այդ, «Գիլմորի պլանը» բացառում էր Ղարաբաղյան կարգավորման այնպիսի մեխանիզմի առկայությունը, ինչպիսին ԵԱՀԿ Մինսկի խումբն է, նախատեսում էր Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունով տնտեսական խնդիրների լուծում «արևմտյան հովանոցի» հովանու տակ, բայց առանց Իրանի և Ռուսաստանի որևէ մասնակցության։ Եվ Ադրբեջանն է, որ չի ընդունել նման նախագիծը։ Նա կենտրոնացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա՝ փորձելով ԵՄ-ին զրկել Ղարաբաղյան հակամարտությունը «կոսովյան սկզբունքով» լուծելու հնարավորությունից։ Ի դեպ, այդ բոլոր նյութերը Ղարաբաղի գործում կան, բայց Փաշինյանի կողմից անտեսվում են։ Ուստի, դժվար է հասկանալ, թե ո՞րն է նրա մտմտած աշխարհաքաղաքական հաջորդ համադրության վերջնական նպատակը։ Երևանի կողմից նման քայլերի հեռանկարները, ինչպես նաև աշխարհաքաղաքական հնարավոր նոր իրողությունները դեռ մանրազնին վերլուծության և ընկալման կարիք ունեն։ Առայժմ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ անկայուն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии