Ереван, 12.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


«Գալիս է մի պահ, երբ լռությունը դավաճանություն է...». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ մարդկությանը պատուհասած գրեթե բոլոր չարիքներն ու ողբերգությունները տեղի են ունենում հասարակությունների լուռ անտարբերության պայմաններում։ Բոլորիս լուռ համաձայնության ներքո իշխանությունների վարած ապակառուցողական քաղաքականությունը, պետական կառավարման ոլորտում որդեգրված կամայական մեթոդները և Արևմուտքի՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների կեղծ արժեքների «կախարդանքի» գայթակղությունը հանգեցրին նրան, որ Հայաստանն այսօր կանգնած է բարոյահոգեբանական, քաղաքական, կառավարման, արժեհամակարգային, անվտանգային և վստահության խոր և համակողմանի ճգնաժամի, պետականության ու հայրենիքի կորստի իրական սպառնալիքի առաջ։

Այսօր էլ, երբ այս ապազգային իշխանությունների կողմից բացահայտ դավադրություն է իրականացվում Հայաստանի ու Արցախի դեմ, մենք բոլորս անհասկանալիորեն նորից լուռ ենք։ Կամ՝ համարյա լուռ ենք: Լռությունն, անշուշտ, երբեմն ավելի արտահայտիչ է, քան ամենանշանակալից պերճախոսությունը։ Մարդկային լռությունը խորհրդավոր է և բազմաբովանդակ։ Ոչ պատահականորեն ժողովրդական իմաստությունը փաստում է, որ լռությունը ոսկի է, կամ՝ որ խոսքը մարդկային է, իսկ լռությունն՝ աստվածային։ Լռությունը իմաստություն է, հոգու մեծություն, համբերատարություն, զգուշություն ու ամոթի զգացում է, լռությունը միաժամանակ և՛ համաձայնություն է, և՛ անհամաձայնություն։ Լռությունը տառապանք է, ծանր մեղադրանք է և խիստ քննադատություն։ Բրիտանացի գրող, արձակագիր, դրամատուրգ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ջորջ Բերնարդ Շոուն գտնում էր, որ «լռությունը արհամարհանքի ամենակատարյալ արտահայտությունն է»։

Իսկ Շառլ դե Գոլն էլ ասել է. «Լռությունը ուժեղների փայլն է, հպարտների՝ բարոյականությունը, ճնշվածների՝ հպարտությունը, իմաստունների՝ խոհեմությունը, թույլերի և հիմարների՝ ապաստանը»։ Բայց և, միևնույն ժամանակ, լռությունը անտարբերություն է և դավաճանություն։ Իսկ հայ ժողովրդի զգալի մասի լռությունը, կարծում եմ, տարբեր պատճառներ ու շարժառիթներ ունի։ Հայի լռությունը վիրավորանք է անկախությունից հետո անցած տարիներին իր երկիրը ապականելու՝ անխնա թալանելու, երկրի ընդերքը օտարներին վաճառելու համար, ժողովրդի ստեղծածը, համաժողովրդական ունեցվածքը անարդար սեփականաշնորհելու համար, իրեն պատկանող իշխանությունը իրենից խլելու ու իրեն պետությունից օտարելու, ընտրությունները կեղծելու համար։

Նաև՝ երկրում անօրինականության, անարդարության, զոռբայության, հովանավորչության, քաղքենիության ու անպատժելիության մթնոլորտի համար, հանցագործ աշխարհի բարքերը հանրային կյանք ներմուծելու համար, կրթությունն ու գիտությունը փլուզելու, ցածրաճաշակ մշակույթ հանրությանը պարտադրելու, հարյուր հազարավոր հայերի արտագաղթի և աղքատության համար։ Հայի լռությունը ներկաների նկատմամբ ամենախիստ քննադատությունն է ու ամենածանր մեղադրանքը՝ ապազգային քաղաքականություն վարելու, իրեն անամոթաբար խաբելու, դարերով ձևավորված ազգային արժեքներն ու սովորույթները խեղաթյուրելու, հայի ավանդական ընտանիքը ապականելու, պետությունը կազմաքանդելու, անվտանգային համակարգը փլուզելու, ժողովրդին կանխամտածված պարտության տանելու, հազարավոր զոհերի համար, թուրքի շահերը սպասարկելու, Արցախը թուրքին հանձնելու համար, ի վերջո՝ մեծագույն հիասթափության համար, հուսախաբության համար։

Այս իշխանությունների մեծագույն ստորությունը, թերևս, հայ ժողովրդի պայքարի ոգին կոտրելն էր, բարոյական այլասերումն ու ստրկացումն էր, ինչի արդյունքում ամբոխի վերածված մի ստվար ամորֆ զանգվածի լռությունն էլ պայմանավորված է խեղճությամբ, ատելությամբ, նախանձով, ստրկամտությամբ, անճարությամբ ու չարությամբ, որոնց մեջ պարզապես բացակայում են ազգային ինքնագիտակցությունը,արժանապատվությունն ու պետության զգացողությունը։ Լռությունը միաժամանակ անվստահություն է քաղաքական ուժերի ու մտավորականների նկատմամբ, որոնք շուրջ երկու տարի արևին ու անձրևին ժողովրդին պահեցին փողոցում և այդպես էլ չկարողացան իշխանափոխություն իրականացնել, նրանց նկատմամբ, ովքեր չուզեցին կամ չկարողացան համակարգված ու արդյունավետ գործունեություն իրականացնել և, ինչպես հարկն է, չաշխատեցին մարդկանց հետ, նրանց նկատմամբ, ովքեր 2022 թ. սեպտեմբերի 14-ին չկարողացան արժանապատվորեն առաջնորդել արմատական փոփոխությունների տրամադրված և ԱԺ-ի մոտ հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց, նրանց նկատմամբ, ովքեր հիմա չեն կարողանում կամ չեն ցանկանում համախմբվել մեկ օրակարգի՝ հայրենիքի փրկության օրակարգի շուրջ, ինչը ժողովրդի շրջանում տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դառնում։

Ընդդիմադիր ուժերը, ցավոք, բարիկադի տարբեր կողմերում են հայտնվել և անհասկանալիորեն չեն համախմբվում։ Իսկ բարիկադները, որպես կանոն, ճանապարհը բաժանում են մի քանի փակուղու։ Հիմա իշխանությունները անցել են բոլոր կարմիր գծերը և արդեն պետական խորհրդանիշներն են փորձում պղծել, հիմա ժամանակն ի վնաս հայոց պետականության ու հայ ժողովրդի է աշխատում։ Բոլորիս լուռ համաձայնությամբ ամեն Աստծո օր կա՛մ նոր զավեշտի, կա՛մ նոր զիջումների ու անպատվության ենք ականատես լինում, նոր զոհերի կամ էլ հայի ու Հայաստանի նվաստացման ու հեղինակազրկման։ Եվ այսքանից հետո անգամ անհասկանալիորեն ու խորհրդավոր կերպով բոլորը լռում են։ Ինչպես ամերիկացի քաղաքացիական իրավունքների շարժման ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգն է ասել, «գալիս է մի պահ, երբ լռությունը դավաճանություն է»։

Հիմա եկել է այդ պահը, հիմա լռությունն այլևս մահաբեր թույն է ու մահվան պես դաժան է։ Այլևս հատված են բոլոր կարմիր գծերը, լռությունն էլ այլևս դավաճանություն է, կործանում և ուրացում է։ Ուրացում հայրենիքի, ինքնության, ազգային արժանապատվության, սրբությունների, մեր սուրբ հողի ու հերոսների, մեր նախնիների ու դեռ չծնված սերունդների նկատմամբ։ Իսկ իրավիճակից դուրս գալու շանսերը գնալով փոքրանում են։Հայրենիքի ու պետականության գերագույն շահը բոլորիցս պահանջում է համազգային համերաշխություն ու համախմբում՝ մի կողմ թողնելով անձնական ու կուսակցական ամբիցիաները։ Պետք է գիտակցենք, որ մենք նույն նավի մեջ ենք, և նավը խորտակվելու դեպքում բոլորս ենք խորտակվելու։ Կարծես այսպիսի անելանելի թվացող իրավիճակների համար է Ալբերտ Էնշտեյնը ասել. «Ամեն ինչ շատ պարզ է. բոլոր մարդիկ կարծում են, որ դա անհնար է։ Բայց կա մի խիզախ, ով համաձայն չի լինի դրա հետ…»։ Հուսանք, որ Հայաստանի վրա ծանրացած լռության կործանարար թանձր մթնոլորտը կցրի հենց այդպիսի մի խիզախ ու իմաստուն հայորդի և պատասխանատվություն կվերցնի ժողովրդին ու պետությունը արժանապատվորեն առաջնորդելու համար և ցույց կտա, որ իսկական քաջությունը հանուն հայրենիքի անձնազոհության պատրաստակամությունն է։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»