Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Մա՛մ, իմ երեխեքը վառվեցին, ոչ մի բան չկարողացա անել, ոչ մեկին չկարողացա օգնել». Գնդացրորդ Արսեն Կիրակոսյանն անմահացել է Ճարտարում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հանգիստ ու խելացի երեխա էր Արսենը: Ժամանակի հետ սկսեց աշխուժանալ, ինքնուրույն դառնալ: Համեստ էր, ընկերասեր ու բարի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արսենի մայրիկը՝ տիկին Մարոն: Նրա խոսքով, որդին մի տեսակ շտապում էր, ուզում էր ամեն ինչ հասցնել. «Սպորտի է հաճախել, լողի, կարատեի: Նաև բանաստեղծություններ էր գրում կյանքի ու սիրո մասին: Ուզում էր դերասան դառնալ, ընդունակություններ ուներ, ես էի մի քիչ դեմ: Ընդունվեց ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի բաժին, պետք է ծրագրավորող դառնար: Ուսանող լինել չհասցրեց, քննությունները հանձնելուց հետո զորակոչվեց ծառայության: Անընդհատ ինչոր բանով զբաղված էր, եթե թողնեինք, այդ տարիքում նաև կաշխատեր»: Հիմա մայրիկը մի քիչ ափսոսում է, որ փորձել է «փոխել» որդու ցանկությունները և նրան դերասանությունից դեպի ծրագրավորում ուղղորդել:

«Իր սիրելի առարկաները գրականությունն ու պատմությունն էին: Անընդհատ ասում էր, որ ուզում է դերասան դառնալ: Հիշում եմ՝ ծառայում էր Արսենը, գնացի համալսարան, պետք է թուղթ վերցնեի, դիրքերում էր ծառայում, և այդ դեպքում վճարների հետ կապված փոփոխություններ էին լինում, իր անուն-ազգանունն ասացի, թղթերը չէին գտնում, աշխատող աղջիկը հարցրեց՝ հնարավո՞ր է՝ ձեր տղան ուզում էր դերասան դառնալ: Պատասխանեցի՝ այո: Աշխատակցուհին էլ՝ Արսենն ասում էր, որ մամայիս համար եմ ծրագրավորողի մասնագիտությունը սովորում, մեկ է՝ դերասան եմ դառնալու»: Արսենը 2019 թ. հուլիսի 19-ին զորակոչվել է բանակ: 6 ամիս ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, ստացել սերժանտի կոչում: 2020 թ. հունվարի 15-ից տեղափոխվել է Մարտունի 2:

«Լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը: Հոկտեմբերյանում այն շատ լավ էր անցնում, ամեն կիրակի լավ ծառայության համար իրեն տուն էին ուղարկում: Ուզում էինք, որ ժամկետային ծառայությունը Հոկտեմբերյանում շարունակեր, բայց Արսենն ասում էր՝ պետք է Ղարաբաղում ծառայեմ: Իմ ավագ որդին ծառայել էր Ջրականում, և հեռավորությունն ինձ շատ էր ճնշում, բայց Արսենը համառ գտնվեց՝ մա՛մ, պետք է ծառայեմ Ղարաբաղում, այն էլ՝ դիրքերում: Այդ թեմայով շատ ենք վիճել, վերջում ինքն իր ասածն արեց՝ տեղափոխվեց Մարտունի 2: Ծառայությունից միայն լավն է պատմել, երբեք չի խոսել դժվարությունների մասին, եթե անգամ դրանք եղել են: Մինչև պատերազմը խոսակցություններ էինք լսում, որ կարող է պատերազմ սկսվել, երբ իրեն հարցնում էինք, ասում էր, որ նման բան չկա: Իսկ իրականում իմացել է հավանական պատերազմի մասին»: 2020 թ. սեպտեմբերի 27:

«Այդ օրը սկզբում մեր զանգերին չէր պատասխանում, հետո զանգեց՝ ամեն ինչ լավ է, մեզ ոչինչ չի լինի, ծիծաղելով էր խոսում, իրոք հավատում էինք, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է: Ամեն օր զանգում էր, չէինք էլ կարող կասկածել, որ Մարտունի 2-ում կամ մոտակայքում վտանգ կա: Իր եղբայրներն ուզում էին գնալ, բայց թույլ չէր տալիս՝ գալիս եք, որ ի՞նչ անեք»: Մինչև հոկտեմբերի 26-ը Արսենը եղել է Մարտունի 2-ում: «Մեզ ոչինչ չէր պատմում, մանրամասներն իր ծառայակից ընկերն է պատմել: Երբեք չեմ մոռանա՝ տղաները պետք է մի տեղից մյուսը տեղափոխվեին, մեքենա են նստում, Արսենն ասում է՝ զանգեմ տուն, գամ, ու մի փոքր հեռանում է մեքենայից: Ինձ հետ խոսում էր, երբ պայթյունի ձայն լսվեց, ու զանգն աջատվեց:

Հետո պարզվեց, որ մեքենան պայթեցրել են: Խառնվեցինք իրար, այդ գիշեր ուշ ժամի միայն զանգեց՝ մա՛մ, իմ երեխեքը վառվեցին, ոչ մի բան չկարողացա անել, ոչ մեկին չկարողացա օգնել, գիտե՞ս, թե երեխեքն իմ համար ինչեր են արել: Դրանից հետո սկսեց չարանալ, ասում էր՝ դրանց պետք է սպանեմ, մա՛մ, չես պատկերացնում, թե ինչքան դժվար է, երբ զանգում եմ ծնողին կամ եղբորն ու ասում՝ ձեր տղան չկա, ինձ հարցնում են՝ բայց կարո՞ղ է ինքը չի, կարո՞ղ է սխալվել ես, բայց տեսել եմ, թե իրենց տղան ինչպես է զոհվել: Դրանից հետո հատուկ առաջադրանքով Արսենին զինծառայողների հետ ուղարկում են Վարանդա, էլի ընկերն է պատմում՝ թշնամին կարծես պատրաստ մեզ սպասեր, բայց Արսենը կարողացել է տղաներից շատերին դուրս բերել կրակից: Ասում էր՝ մա՛մ, ոնց որ երկնքից կարկուտ թափվեր: Տղաներից մեկին գրկած՝ իր ջոկատի մյուս տղաների հետ վազելով կարողացել են դուրս գալ դաշտից: Այդ օրն էլ են զոհեր ունեցել: Իր զինվորին գրկած հասցրել է հոսպիտալ, չնայած առաջարկել են՝ գնդացրորդ ես, պետք է ձեռքերդ ազատ լինեն, բայց Արսենն իր զինվորին չի թողել: Այդ տղան փրկվել է:

Նույն գիշեր բարձրացել են Ճարտարի սարը, առաջարկել է՝ թող մյուսները մնան ներքևում, հանկարծ զոհեր չլինեն: Զանգեց՝ մա՛մ, լավ տեղ եմ գնում, մի քիչ պատմի բոլորից, բոլորին կարոտել եմ: Այդ օրը՝ հոկտեմբերի 28ին, երեք անգամ զանգել է: Շատ լավ գիտակցում էր, որ դա իր վերջին զանգն է: Բոլորիս հետ խոսեց: Մեզ իր սերժանտն է պատմում՝ 6-8 հոգի բարձրացել են սարը: Ասում է՝ ուժեղ լսողություն ուներ Արսենը, զգում էր ռումբերի ձայնը, տղաներն իր գործողություններին էին հետևում: Մի գիշերվա մեջ մի ամբողջ դիվիզիա են ոչնչացրել, ներքևում շատ քիչ զոհեր են ունեցել: Թշնամին ֆիքսել է Արսենին: Նա տղաներին հրահանգել է նահանջել սարից, իսկ ինքը չի իջել, մինչև վերջ շարունակել է հարվածել»: Նա գիտակցված մահվան է գնացել, կարող էր նահանջել, բայց այլ որոշում է կայացրել:

«Արսենը զոհվեց հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ Ճարտարի Վարանդա սարի վրա, սպասում էինք, որ ամսի 29-ին կզանգի, եղբոր ծնունդն էր»: Արսենի հետ պատերազմում զոհվում է նաև նրա ընկերը՝ Ռոբերտ Մեսրոպյանը. նա նույնպես Մասիսից էր: Ճարտարը թշնամու հսկողության տակ էր, Արսենի մարմինը՝ նույնպես: «Մեր զանգերը մնում էին անպատասխան, որևէ մեկը չէր կարողանում մեզ տեղեկություն տալ: Նախքան զոհվելը Արսենը եղբորը խնդրել էր, որ գնա հիվանդանոց և վիրավոր զինվորին տեսնի, եթե պետք է, օգնի: Հենց նա էր տղայիս ասել, որ, կարծես թե, Արսենը զոհվել է: Տղաս մեզ բան չասաց: Հրամանատարի հետ կապվեց, նա էլ ասաց, որ Արսենը Վարանդա սարից չի իջել: Իր ասելով՝ զինծառայողներ է ուղարկել Արսենի հետևից, բայց հենց մոտեցել են, թշնամին կրակել է: Տղաս էլ ասաց՝ ոչ մեկին մի՛ ուղարկեք, ուրիշ զոհեր չլինեն»:

Պատերազմն ավարտվեց, Արսենի ավագ եղբայրն ուղևորվում է Արցախ, բայց Գորիսում թույլ չեն տալիս առաջ գնալ, ասում՝ բոլոր հարցերը՝ Կարմիր խաչի միջոցով: «Տղաս զանգեց հրամանատարին, ասաց՝ եթե մտնես այն տարածք, որտեղ Արսենն է և նրան դուրս բերես, այնպես արա, որ առանձին լինի, անուն-ազգանունը նշիր, գամ, իմ եղբորը տուն բերեմ: Բայց հրամանատարն այդպես չարեց: 100 օրից ավելի Արսենին ենք փնտրել, մինչև հունվարի 29-ին ԴՆԹ-ով հաստատվեց»: Ընտանիքին ուժ տվողը Արսենի եղբայրներն են: «Ավագ տղաներս 11 ու 10 տարով մեծ են Արսենից: Արսենն իրենց համար մի ուրիշ աշխարհ էր, իրեն պահել են, խնամել: Եղբայրները շատ ծանր հոգեվիճակում էին, ինչպես և մենք: Գնալով կարոտն ավելի է խեղդում:

Երկու անգամ ուշաթափվեցի, տղաս ծնկի եկավ իմ առաջ՝ բա ե՞ս, բա մե՞նք, մա՛մ, որ քեզ մի բան լինի, ի՞նչ ենք անելու, ես ի՞նչ եմ անելու: Ստիպված նորից ոտքի կանգնեցի, իր այդ խոսքերը մինչև հիմա ականջներիս մեջ են, այդ խոսքերն ինձ ուժ են տալիս, որ ապրեմ: Արսենին միշտ ասում էի՝ քեզ լավ նայիր, ասում էր՝ մա՛մ, ինձ բան չի լինի, պատերազմը վերջանա, գամ, քեֆ եմ անելու: Շատ տեղերից ու վտանգներից եմ փրկվել, էլի կփրկվեմ: Երբ մեքենայի պայթյունի ժամանակ ու հետո էլի բազում վտանգավոր տեղերից փրկվել էր, վստահ էր, որ իրեն բան չի լինելու»:

Հ. Գ. - Գնդացիրների ջոկի հրամանատարգնդացրորդ, սերժանտ Արսեն Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Մասիս քաղաքի զինվորական պանթեոնում՝ որ ընտանիքին մոտ լինի, որ կարողանան հաճախ այցի գնալ Արսենին, իսկ հաճախը սովորաբար ամեն օրն է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Риторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян