«Համախմբում» շարժումը դատապարտում է Արմեն Աշոտյանի կալանավորումը
ОБЩЕСТВОՀՀ գործող քաղաքական ռեժիմի հրահանգով կալանավորվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Քաղաքական հետապնդումները ներկա վարչակազմի բացահայտ ձեռագիրն է` կեղծ մեղադրանքներով բանտարկել իշխանությանը քննադատողներին:
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը դատապարտում է Արմեն Աշոտյանի կալանավորումը` այն գնահատելով ընդդիմադիր գործչի նկատմամբ քաղաքական հետապնդում, վերջինիս քննադատական խոսքը լռեցնելու համար։
ՀՀ-ում ներկա ռեժիմի օրոք ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումը և ձերբակալությունները դարձել է օրինաչափ գործելաոճ, ինչի արդյունքում հարյուրավոր ընդդիմադիրներ հայտնվում են կալանավայրերում ու բանտերում։ Սա ոչ այլ ինչ է, քան պետության` մասնավորապես Արցախի հանձնման գործընթացից հասարակության ուշադրությունը շեղելու հերթական փորձ։
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը հետևողականորեն պայքարելու է գործող վարչակազմի դեմ` համոզված լինելով, որ դրանից ազատվելուց հետո միայն հնարավոր կլինի կառուցել պաշտպանված և հզոր հայրենիք։
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման խորհուրդ
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



