Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ․ ՔԿ

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ անզիջում պայքարի շրջանակներում ՀՀ քննչական կոեմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դրդելու, կազմակերպելու և օժանդակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ չորս մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

Քննությամբ տակտիկապես արդյունավետ պլանավորված և իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է հանցավոր շղթան՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, շրջանառությունը կազմակերպած, ինչպես նաև՝ իրացնողների և ձեռք բերողների շրջանակը, մեխանիզմը:

Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը և վերջինիս ընկերը, ով նույնպես Երևան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան, պայմանավորվածություն են ձեռք բերել միասին իրենց կողմից շահագործվող «Տելեգրամյան» հարթակի իրենց էջի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ:

27-ամյա երիտասարդը կապ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող ազգությամբ իրանցի իր ծանոթի հետ և վերջինիս բանկային քարտին գումար փոխանցելով՝ դրդել է ՀՀ պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ուղարկել առանձնապես խոշոր չափերի «Մարիխուանա» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:

ԻԻՀ քաղաքացին չպարզված հանգամանքներում ԻԻՀ-ում ձեռք է բերել չպարզված քանակության «Մարիխուանա» տեսակի և առանձնապես խոշոր չափերի՝ 48.78 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, փոխանցել է բեռնափոխադրում իրականացնող անձին, ով 2022 թվականի դեկտեմբերին, ՀՀ պետական սահմանի «Մեղրի» մաքսակետով անցկացնելով ՀՀ տարածք, նույն օրը Մեղրի-Կապան ավտոճանապարհին թմրամիջոցը փոխանցել է 27-ամյա երիտասարդին:

Վերջինս  թմրամիջոցներն ստանալուց հետո 1.89 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը փոխանցել է երևանաբնակ իր ծանոթին, որի մի մասը ծխելու միջոցով գործածել են, իսկ մնացած մասը՝ 17.55 գրամը, պահել է իր մոտ, որն էլ հայտնաբերվել է վերջիններիս անձնական խուզարկությամբ։ Իսկ առանձնապես խոշոր չափերի՝ 48.78 գրամ հաստատուն քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի կողմից շահագործվող ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ:

Բացի այդ, նախաքննությամբ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ ԻԻՀ վերոհիշյալ քաղաքացին ԻԻՀ-ից թմրամիջոցների իրացման շուրջ հանցավոր համաձայնության է եկել նաև Երևան քաղաքի 31 և 33-ամյա բնակիչների հետ:

Ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ 31-ամյա տղամարդն  իր ծանոթ, Երևան քաղաքում փաստացի բնակվող 33-ամյա տղամարդու հետ խմբի կազմում թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, կապ են հաստատել Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող ազգությամբ իրանցի նույն անձի հետ, վերջինիս նյութապես շահագրգռելով դրդել են ՀՀ պետական սահմանով մաքսանենգությամբ ուղարկել թմրամիջոցներ:

ԻԻՀ քաղաքացին, չպարզված հանգամանքներում ձեռք է բերել քննությամբ դեռևս չպարզված քանակության «Մեթամֆետամին» և «Տետրոհիդրոկանաբինոլ» տեսակի թմրամիջոցներ, որոնք 2023թ․ փետրվարին, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, անցակացրել է ՀՀ պետական սահմանը և թաքցրել։ 31 և 33-ամյա տղամարդիկ վերցրել են նշված թմրամիջոցները, որոնք նախաքննության ընթացքում խուզարկությամբ հայտնաբերվել են 31-ամյա տղամարդու  ավտոմեքենայում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,

33 և 31-ամյա տղամարդկանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 46-399-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,

29-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում, երկուսի նկատմամբ՝ տնային կալանք:

Չորս անձի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հանցավոր շղթայում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ևս մեկ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы