Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Բլուզ՝ ամենապահանջված հագուստը կանանց զգեստապահարանում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բլուզը ( ֆր. Blouson՝ բաճկոն, վերնազգեստ) կանանց համար նախատեսված բարակ կտորից թեթև հագուստ է՝ կարճ, գոտկատեղին հասնող վերնաշապիկի տեսքով։ Այն ունենում է թևքեր, օձիք և թեզանիք։ Կարելի է ասել, որ բլուզը ընդարձակ վերնաշապիկ է, որը կրում են առանց գոտու։ Բլուզի ծագումը գալիս է Հին Հունաստանից։ Կանանց զգեստապահարանի այդ նորաձև, ժամանակակից դետալների նախահայրը եղել է հին հունական խիտոնը: Այն կրում էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Ի տարբերություն վերնաշապիկի, այդ զգեստը ծառայում էր որպես վերնազգեստի գործնական տարր, որը կրում էին մերկ մարմնի վրա: Որոշ գիտական ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ բլուզի նման հագուստ կարող էին կրել դեռ մեր թվարկությունից առաջ Հյուսիսային Գերմանիայում ապրած մարդիկ։

Այնտեղ հագուստի այդ տարրը օգտագործվում էր որպես ներքնազգեստ, այն կրում էին վերնազգեստի տակ։ Ժամանակի ընթացքում Հին հռոմեացիները հույներից վերցրել են խիտոն զգեստը և, այն կատարելագործելով, դարձրել տունիկա վերնահագուստ: Առաջին տունիկաները բաղկացած են եղել երկու մասից և չեն ունեցել թևեր, սակայն հետագայում հռոմեացիները սկսել են կարել նաև թևերով հանդերձանք։ Նրանց թվում էր, թե այդ տեսքով զգեստն ավելի հարմարավետ և գործնական կլինի։ Բայց դա դեռևս բլուզ չի եղել։ Առաջին բլուզը ստեղծվել է 19-րդ դարի վերջին փարիզցի գյուտարար և նորարար Պոլ Պուարեի կողմից, որի գլխում միտք է առաջացել շրջազգեստը բաժանել բլուզի և կիսաշրջազգեստի։ Սկզբում կանայք սառնությամբ են արձագանքել այդ նորաձևությանը, բայց հետո տարիների ընթացքում գնահատել են այդ նորաձև զգեստի գործնականությունն ու հարմարավետությունը:

Ներկայում բլուզը ժամանակակից կնոջ զգեստապահարանի անփոխարինելի տարր է։ Ժամանակակից աշխարհում, հավանաբար, անհնար է գտնել մի կնոջ, ով իր զգեստապահարանում բլուզ չունենա։ Հագուստի այդ տարրը այնքան է սիրվել մերօրյա նորաձևության սիրահարների կողմից, որ այն խթան է դարձել բլուզների բիզնեսում նորաձևության դիզայներների կողմից նոր ոճեր և գործվածքների նոր համադրություններ ստեղծելու համար: Ուսումնասիրելով նորաձևության աշխարհը՝ վստահաբար կարելի է ասել, որ բլուզն առկա է հայտնի կուտյուրեների հավաքածուների մեծ մասում։ Բլուզի դասական տարբերակը սև կամ սպիտակ բլուզն է։ Այդ գունային տարբերակը հարմար է կնոջ բիզնես կերպար ստեղծելու համար։

Առաջինը, որ դա նկատել է, եղել է Կոկո Շանելը: Հագուստի նկատմամբ նրա պրոֆեսիոնալ հայացքը հաստատել է, որ ընտրելով գործնական հագուստի ճիշտ տարբերակ՝ կինը իր գործընկերներին կամ աշխատակիցներին ոչ միայն վստահություն և հաջողություն է ներշնչում, այլ նաև համակրանք: Հայտնի մոդելավորողի մեկ այլ նորարարական գաղափարն է եղել վարդակապով՝ բանտիկով շիֆոնե բլուզը: Վարդակապը իջեցնում է բլուզի գործնական կերպարը՝ այն դարձնելով կանացի և նուրբ։ Եվ կապ չունի, թե որտեղ կլինի վարդակապը՝ օձիքի, թևքի, թե գոտկատեղի վրա: Բլուզի այդ տարբերակը կարելի է համադրել մատիտ-կիսաշրջազգեստի կամ դասական կտրվածքով տաբատի հետ։

Հենց Կոկո Շանելն է նկատել, որ փխրուն կանացիությունը համադրելով տղամարդկային կոշտ նոտաների հետ՝ ստացվում է մի գլուխգործոց, որը պահանջված կլինի ոչ միայն տվյալ ժամանակաշրջանում, այլ նաև ապագայում։ Հենց այդպիսի բլուզ է Կոկոյի ոճի նավաստիական բլուզը, որը տալիս է ծովափային տեսք. այն կրում են ծալքավոր տաբատի կամ բերմուդյան շորտերի հետ։ Բոհո ոճի բլուզը ազատ կամ ասիմետրիկ կտրվածքով է, այն պարունակում է գնչուական և էթնիկ ոճի տարրեր։ Նման բլուզը հարմար է շարժման ազատության և հնության տարր սիրող կանանց համար։ Նման բլուզը կարող է կրել անկաշկանդ ու ինքնավստահ տիկինը։

Բոհո ոճի բլուզը հիանալի համադրվում է հասարակ լեգինսների կամ ուղիղ կտրվածքով կիսաշրջազգեստների հետ։ Կարևոր է նաև, որ բոհո բլուզները հարմար են բոլոր կանանց՝ անկախ նրանց կազմվածքից և տարիքից։ Եվ անկախ նրանից, թե ինչպես է փոխվում նորաձևությունը, բլուզը եղել է, կա և կլինի ամենաբազմակողմանի ու ամենապահանջված հագուստը կանանց զգեստապահարանում։ Ընտրելով նրա համար ճիշտ աքսեսուար՝ այն կարող է ծառայել որպես հագուստ և՛ բիզնեսի, և՛ տոնակատարության համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения