Ереван, 23.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ նոր խաղ է սկսել Նիկոլ Փաշինյանը. Երևանն ու Մոսկվան կկնքե՞ն նոր փաստաթուղթ. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

news.ru-ն «Հայաստանը կհեռացնի՞ ՌԴ ԱԴԾ-ին «Զանգեզուրի միջանցքից». ինչո՞ւ է դա կարևոր Ռուսաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական այցով եղել է Ռուսաստանում և Սոչիում մասնակցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։ Բայց նրա ժամանումից առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ, ի տարբերություն նախկին պայմանավորվածությունների, հանրապետությունը կհրաժարվի ՌԴ ԱԴԾ ծառայություններից՝ իր սահմանը պաշտպանելու հարցում։ Փորձագետները նրա խոսքերը մեկնաբանել են որպես Երևանի կողմից եռակողմ հայտարարության առանցքային կետերից մեկի մերժում։

Ըստ հայտարարության 9-րդ պարբերության, «Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապեր» Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավարության միջև, իսկ «տրանսպորտային կապերը վերահսկվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից»։ Բայց Գրիգորյանն իր հարցազրույցում չի հիշատակել ռուս սահմանապահների մասին։ Բացի այդ, նա իրեն թույլ է տվել ևս երկու հայտարարություն, որոնք տհաճ են Մոսկվայի համար։ Նախ՝ պաշտոնյան դժգոհել է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին խնդիրներ է ստեղծում։ Բացի այդ, ըստ նրա, Հայաստանը զենքի գնման «այլընտրանքային» աղբյուրներ է փնտրում, քանի որ «Ռուսաստանի արտահանման հնարավորություններն այդ ոլորտում նվազել են»։ Ի դեպ, մայիսի կեսերին Հայաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Դելիի իր դեսպանատանը։ Դիտորդները եզրակացրել են, որ Երևանը ցանկություն ունի զենք գնել Հնդկաստանից։ Ի՞նչ նոր խաղ է սկսել Նիկոլ Փաշինյանը:

«Իսկապես, 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան տանող ճանապարհը լինելու է ԱԴԾ վերահսկողության տակ։ Բայց դրանից հետո Երևանի և Մոսկվայի հարաբերությունները վատթարացել են,- NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը,Երևանից ներկայում նման հայտարարություններ են հնչում, քանի որ նրանք վաղուց դաշնակից չեն Մոսկվայի հետ, կորցրել են վստահությունը միմյանց նկատմամբ»։ Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները գնալով ավելի են կողմնորոշվում դեպի Արևմուտք, և «դա վտանգավոր խաղ է», քանի որ Ռուսաստանի հետ միությունն այլընտրանք չունի։ Ուստի ժամանակն է, որ Երևանն ու Մոսկվան կնքեն նոր փաստաթուղթ, որտեղ, հաշվի առնելով նոր իրողությունները, հստակորեն կամրագրվեն փոխադարձ պարտավորությունները։

NEWS.ru-ի զրուցակիցը խոստովանել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը Բաքվից Նախիջևան տանող ճանապարհի բացման հարցում այժմ իրենց շահերն են հետապնդում և դժվար թե կարողանան արագ կոնսենսուսի գալ։ «Հայաստանի ղեկավարությունը պտտվում է՝ ասես տապակի մեջ, փորձում է Ադրբեջանի հետ հակամարտությունում իր բնակչության համար գոնե ինչ-որ հաջողություն ցույց տալ,- NEWS.ru-ին ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը,բացի Գրիգորյանից, ոչ ոք ոչ մի անգամ չի լսել, որ հայ սահմանապահները տրանսպորտային միջանցքներ են վերահսկելու։ Դա ոչ մի փաստաթղթում չկա, ամենայն հավանականությամբ, դա պարզապես հորինված է»:

Հասկանալի է, որ հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է վերականգնել կապը երկու երկրների միջև, և Ռուսաստանը դեռ պատրաստ է հանդես գալ որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավոր, շեշտել է պատգամավորը։ «Եվ, հետևաբար, նա կհսկի բոլոր անցումները, որպեսզի բացառի խնդիրները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի բնակչության համար»,- համոզմունք է հայտնել Ժուրավլևը։ Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի նման արևմտամետ քաղաքական գործչի գիծը հանգեցրել է նրան, որ Երևանը գործնականում կորցրել է իր ազդեցությունը Ղարաբաղի վրա, սակայն նրա թիմը ակնհայտորեն օտարերկրյա կուրատորների դրդմամբ շարունակում է սրել հակամարտությունը:

Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովն էլ հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմաթիվ շահեր ունի Հարավային Կովկասում։ «Մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքը» Հյուսիս-Հարավ ապագա միջազգային տրանսպորտային միջանցքի մասերից մեկն է։ Այդ երթուղու մի ճյուղը Ռուսաստանը կապում է Պարսից ծոցի՝ Իրանի հարավային նավահանգիստների հետ, իսկ մյուսը հենց «Զանգեզուրի միջանցքով» գնում է Նախիջևան և Թուրքիա ու Ռուսաստանին կապում է Միջերկրական ծովի նավահանգիստների հետ։ Այդ իսկ պատճառով դա այդքան կարևոր է Մոսկվայի համար»,- պարզաբանել է Սոլոննիկովը։ Նրա կարծիքով, «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանի համար կարող է լավ այլընտրանք դառնալ Թուրքիա մուտք գործելու համար, որն առայժմ կախված է վրացական սահմանի՝ Վերին Լարսի անցակետից։

Ինչպես հայտնի է, Լարսով է Ռուսաստանն այսօր Թուրքիայից ստանում իր զուգահեռ ներմուծման զգալի մասը։ «Ներկա երթուղին այնքան էլ հուսալի չէ, քանի որ Վրաստանը Ռուսաստանի համար ամենաբարեկամ երկիրը չէ, և, իհարկե, Մոսկվայի համար կարևոր է Թուրքիայի հետ տրանսպորտային կապի տարբերակներ ունենալը»,- ամփոփել է Սոլոննիկովը։ Տնտեսագետ Վասիլի Կոլտաշովը համաձայն է, որ Ադրբեջանով Թուրքիա տանող երթուղին լոգիստիկ առումով շահավետ է Ռուսաստանի համար։ Ճիշտ է, այդ հարցում բազմաթիվ այլ խնդիրներ կան։ «Երևանը տարօրինակ տրամաբանություն ունի: Նա երկար ժամանակ հրաժարվում էր անգամ խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ պատճառաբանելով, որ այն իր համար ձեռնտու չէ։

Թեև պարզ է, որ Երևանը կարող է գումար աշխատել այդ երթուղու շահագործմամբ»,- կարծիք է հայտնել Կոլտաշովը։ Նա համոզված է, որ այժմ ռուս խաղաղապահների կողմից Ղարաբաղի Լաչինի ճանապարհի հսկողությունը և ապագայում ԱԴԾ սահմանապահների կողմից «Զանգեզուրի միջանցքի» հսկողությունը ինչպես ճանապարհների, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է։ «Եթե ռուս սահմանապահները դուրս բերվեն, իրավիճակը կառկախվի, ղարաբաղյան զինված հակամարտությունը կարող է նորից սրվել, և տարածաշրջանի համատեղ տնտեսական զարգացման ու բարգավաճման մասին խոսք չի լինի»,- զգուշացրել է ռուս տնտեսագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам