Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա վերահսկողություն է իրականացնելու Ռուսաստանի ԱԴԾ-ն. Մուստաֆաև
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով կիրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից։ Այս մասին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, գրում է Moscow-Baku-ն։
«Բանակցությունները տարվում են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթները հնարավորինս արագ կյանքի կոչելու նպատակով։ Առաջադրանքները շատ պարզ են. նախատեսվում է վերականգնել գոյություն ունեցող տրանսպորտային հաղորդակցությունները և կառուցել նորերը, որոնք կապում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվեն ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հոսքեր կլինեն»,- ասել է Մուստաֆաևը։
Նա հավելել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում տեխնիկական մանրամասների համաձայնեցման համար։
Հունիսի 2-ին Մոսկվայում կայացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ։
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



